Շոկոլադով և խնձորով տորթ

Բաղադրիչներ

Պատրաստման եղանակ

  1. Խնձորները խորանարդաձև կտրատում ենք, վրան լցնում լիկյորն ու 1 ժամով մի կողմ դնում:
    shokolade-xndzorov-tort-1
  2. Պատրաստում ենք խմորը: Կարագը, շաքարավազն ու վանիլինը հարում ենք: Այնուհետև հատ առ հատ ավելացնում ենք ձվերը և փխրեցուցիչի հետ մաղած ալյուրը: Այս ամենից հետո լցնում ենք դարչինը, կակաոն ու նախօրոք մանրացրած ու տապակած ընկույզները: Զանգվածը լավ խառնում ենք և խմոր պատրաստում:
    shokolade-xndzorov-tort
  3. Վերջում ավելացնում ենք լիկյորով խնձորները, խմորը լցնում յուղաթղթապատ ձևամանի մեջ և թխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում՝ 35-40 րոպե:
    shokolade-xndzorov-tort
  4. Պատրաստում ենք ջնարակը: Շոկոլադը, սերուցքն ու կարագը գոլորշու վրա հալեցնում ենք այնքան, մինչև համասեռ զանգված ստանանք: Ջնարակը լցնում ենք խմորի վրա:
    shokolade-xndzorov-tort
  5. Տորթը կարող ենք զարդարել ընկույզով կամ բեզեով, որի բաղադրատոմսը կարող եք գտնել այստեղ :
    shokolade-xndzorov-tort
  6. Ահա և վերջ:
    shokolade-xndzorov-tort

Աղբյուր` Cooks.am