Էքստրա շոկոլադե տորթ

Բաղադրիչներ

Պատրաստման եղանակ

  1. Պատրաստում ենք բիսկվիթը: Ալյուրը, շաքարավազը, կակաոն, սոդան, աղը մաղով անցկացնում ենք, լցնում կաթսայի մեջ և խառնիչով խառնում:
    extra-shokolade-1
  2. Ջուրը, սուրճը, բուսայուղը և քացախը լցնում ենք մեկ այլ ամանի մեջ և խառնում, ինչից հետո լցնում ենք չոր բաղադրիչների մեջ և արագորեն խառնում: Այս ամենից հետո ավելացնում ենք լիկյորն ու վանիլինը:
    Խմորը լցնում ենք 16-18 սմ տրամագծով յուղաթղթապատ և բուսայուղապատ ձևամանի մեջ և այն թեթևակի հարվածում ենք սեղանին, որպեսզի խմորը հավասարապես տարածվի ձևամանով մեկ: Թխում ենք մոտ 40-45 րոպե 175 աստիճան տաքացրած ջեռոցում: Փայտիկով փորձում ենք, եթե այն խմորից չոր է դուրս գալիս, ուրեմն բիսկվիթը պատրաստ է:
    extra-shokolade-2
  3. Պատրաստում ենք ջնարակը: Սերուցքը հասցնում ենք եռման աստիճանի և կրակից վերցնում, ավելացնում ենք կտրատած շոկոլադը, 5 վայրկյան թողնում, այնուհետև խառնում:
    extra-shokolade-3
  4. Այնքան ենք խառնում մինչև զանգվածը դառնա համասեռ և փայլուն: Այնուհետև տեղափոխում ենք սառնարան, որպեսզի սառչի: Ցանկության դեպքում ջնարակի մեջ կարող ենք ռոմ կամ կոնյակ ավելացնել:
    extra-shokolade-4
  5. Պատրաստի շերտը սառեցնում ենք, ջնարակը թեթևակի հարում և տորթը ջնարակապատում: Կարող ենք ջնարակը տորթի վրա լցնել նաև տաք վիճակում:
    extra-shokolade-tort-5
  6. Ձևավորում ենք ըստ ճաշակի:

Աղբյուր՝ Cooks.am