Բազուկ՝ կորեական ձևով. Աննկարագրելի համեղ, ախորժելի աղցան

Բազուկը համարվում է ամենաօգտակար մթերքներից մեկը: Այն սիրված է ոչ միայն մեր երկրում, այլ գրեթե ողջ աշխարհում: Բազուկը օրգանիզմից դուրս է բերում տոքսինները, հագեցնում վիտամիններով, հանքանյութերով: Բացի այդ, այն նպաստում է ծերացման դանդաղեցմանը: Առաջարկում ենք բազուկով պարզ, բայց շատ համեղ ու օրիգինալ աղցանի բաղադրատոմս: Անհրաժեշտ բաղադրիչներ.

բազուկ՝ 500գ ձեթ՝ 60մլ սխտոր՝ 4 պճեղ քունջութ՝ 1ճ.գ. կարմիր կծու պղպեղ՝ 1/4թ.գ. աղ՝ 1թ.գ. սև աղացած պղպեղ՝ 1/4թ.գ. համեմի սերմ՝ 1թ.գ. շաքարավազ՝ 2թ.գ. քացախ 9%՝ 2 ճ.գ. Պատրաստման եղանակ. Բազուկը մաքրել, մանրացնել կորեական գազարի համար նախատեսված քերիչով: Պարտադիր քամել դուրս տված հյութը, ավելացնել քացախն ու շաքարավազը: Թողնել, որ կես ժամ մարինացվի:

Այդ ընթացքում մանրացնել համեմի սերմը՝ փշուրի վերածելով, խառնել սև ու կարմիր պղպեղի հետ: Սխտորի կտորները մանր կտրատել, տապակել ձեթով՝ մինչ ոսկեգույն դառնալը: Սխտորին ավելացնել համեմունքների խառնուրդը, խառնել: Տապակած սխտորը լցնել բազուկի վրա, ավելացնել աղը, քունջութը, խառնել ու պահել սառնարանում 4 ժամ: Բարի ախորժակ: