Բերանում հալվող, փափուկ, անչափ համեղ տորթ՝ Թռչնի կաթ ստանալու հրաշալի ու հեշտ եղանակ

Նպատակահարմար ու ճիշտ կլինի իսկզբանե ստանալ կրեմային խառնուրդը, ապա նոր անցնել խմորային հատվածի պատրաստմանը: Չոր մթերքների միախառնումից հետո աստիճանական կարգով կաթնային լուծույթը ավելացնել ու մասսան բերել համասեռության, որից հետո կրակի վրա դնելով ու խառնելով՝ բերել որոշակի թանձրության: Կաթին մեծ հաջողությամբ կարող է ջուրը կամ թթվասերը փոխարինել:

Մինչ եփված մասսան կթանձրանա, կխառնեն սիլիկոնե գդալով, կարագ կավելացնենք ու կթողնենք սառելու, անցնենք խմորային զանգվածի ստացման գործընթացին: Խմորային մասսա ստանալու համար նշված մթերքները միավորել միանգամից, բացի ալյուրից՝ առանց որևէ հերթականություն պահելու: Հետո ամբողջը բերել համասեռության աստիճանի գոլորշու վրա,

սիկ արդեն տաքացած մասսային նոր միայն ավելացնել նշված չաթով ալյուր: Այս մասսան թողնել բավականաչափ հովանա, նորից վերադառնալով՝ գնդիկներ ստանալ ու շեևտերի վերածելով՝ թխել: Թխված շերտերը հավաքել կրեմային խոռնուրդով: Վերջին շերտը դնել բերանքսիվայր, հակառակ կողմից, որ առավել հարթ լինի տորթային մակերեսը: Սրա վրա էլ գլազուրային մածուկ տարածել: