Խնձորով փափկամազ և նուրբ կարկանդակներ, վիեննական համեղ ու փամփլիկ թխվածք

Նման խմորից փարթամ ու փաամփլիկ կարկանդակներ կստանաք, որ այս բաղադրատոմսը անպայման հաճախ կօգտագործեք տարբեր միջուկներով թխելու համար։ Պատրաստելու համար անհրաժեշտ կլինեն հետևյալ բաղադրիչները. ձու, 2 հատ շաքարավազ 120 գ մի պտղունց աղ կաթ, 250 մլ խմորիչ 6 գ կարագ, 100 գ ալյուր, 600 գ կիտրոն՝ ըստ ցանկության, վանիլին Միջուկը պատրաստելու համար անհրաժեշտ է.

խնձոր, 1,3 կգ շաքարավազ, 4 ճաշի գդալ կարագ, 1 ճաշի գդալ դարչին ըստ ճաշակի Պատրաստման եղանակը Խմորիչը խառնել շաքարավազի հետ։ Լցնել տաք կաթի մի մասը և ավելացնել 4 ճաշի գդալ ալյուր։ Խառնել զանգվածը և ծածկել, թողնել տաք տեղում 1 ժամ։ Շաքարավազն ու վանիլինը, աղն ու ձվերը խառնում ենք, հարում ենք հարիչով մինչև հարթ զանգված ստացվի: Խմորը միացնում ենք ձվի զանգվածի հետ, մնացած կաթը, աաավելացնում ենք։

Լցնել հալած կարագը և ավելացնել կիտրոնի կեղևի քերուկ։ Լցնել մաղած ալյուրը և հունցել փափուկ խմորը, ծածկել և թողնել տաք տեղում 2,5 ժամ։ Այս ընթացքում անհրաժեշտ է խմորը երկու անգամ հունցել։ Միջուկի համար խնձորները մաքրում ենք ու մանր խորանարդիկների կտրատում, դնում շաքարավազով ու կարագով տապակի մեջ, եփում ենք մինչև եփվի ու սառչի։

Կարկանդակներ ենք ձևավորում, դնում ենք նախապես յուղաթուղթ փռված տապակի վրա, ծածկում սրբիչով և թողնում 20 րոպե։ Վրան քսել ձու։ Թխել 180 աստիճանի տակ մոտ 30 րոպե: Նույնիսկ հաջորդ օրը կարկանդակները շատ փափուկ և թարմ կլինեն, բայց հաստատ դրանք երկար չեն մնա, այս կարկանդակները շատ արագ են սպառվում: