Որպեսզի բլինչիկները ստացվեն ծակոտիներով, բարակ, ցանցկեն և փաթաթելիս չփշրվեն, արդեն մի քանի տարի պատրաստում եմ այս բաղադրատոմսով

Գրեթե բոլորի մոտ Ամանորն ասոցացվում է նաև նրբաբլիթների՝ բլինչիկի հետ: Դժվար է գտնել տոնական սեղան, որին չեն մատուցում այս հրաշալի ուտեստը: Որպեսզի բլինչիկները ստացվեն ծակոտիներով, բարակ, ցանցկեն և փաթաթելիս չփշրվեն, արդեն մի քանի տարի պատրաստում եմ այս բաղադրատոմսով: Անթերի բլինչիկ պատրաստելու համար անհրաժեշտ է.

կաթ՝ 1 բաժակ, ալյուր՝ 1 բաժակ, եռման ջուր՝ 1 բաժակ, ձու՝ 2 հատ, շաքարավազ՝ 1ճ.գ., աղ՝ 1թ.գ., ձեթ՝ 60մլ Պատրաստման եղանակ. Սկզբում հարել ձուն, դա կարող եք անել ձեռքի հարիչով: Ավելացնել ձուն և կրկին հարել, որպիսի ստացվի օդային փրփրոտ զանգված: Աստիճանաբար ավելացնել եռման ջուրը՝ անդադար հարելով: Այժմ կաթի հերթն է: Այն պետք է լինի գոլ վիճակում: Կաթը նույնպես աստիճանաբար լցնել՝ ընթացքում հարելով ձվային զանգվածը:

Մաղելով լցնել ալյուրը և հարել այնքան, որ գնդիկներ չմնան: Արդեն միասեռ զանգվածի մեջ լցնել աղն ու ձեթը, կրկին խառնել: Խմորը պատրաստ է: Այժմ կարող եք թխել շերտերը: Թավան դնել կրակին, տաքացնել: Առաջին շերտը թխելուց առաջ ձեթ կամ կարագ քսել: Թխել երկու կողմից՝ մինչ ոսկեգույն դառնալը: Երբ շերտերը սառեն, կարող եք փաթաթել բլինչիկները: Կիսաֆաբրիկատներ :: Բլինչիկի թերթիկ — Նոր Համ — Թարմ կիսաֆաբրիկատներ, Առաքում ենք Երեւանում — Nor Ham Բարի ախորժակ: