Իշլի քյուֆթայի լավագույն բաղադրատոմսը․Ձեր տոնական սեղանի զարդը

Տոներին ընդառաջ պատրաստում ենք իշլի քյուֆթա. այս բացառիկ բաղադրատոմսով ստացվում է անչափ համեղ. անպայման փորձեք Բաղադրությունը` Տավարի ֆարշ 180 գր, Սոխ 10 գր, Աղ, պղպեղ, Կարագ 10 գր, Ալյուր բ/ո 15 գր, Ձու 1 հատ, Մանրացված չորահաց 5 գր, Բուսայուղ տապակելու համար: Պատրաստման եղանակը` Ֆարշի մեջ ավելացնել մանր կտրատած սոխը (1,5-2մմ),

աղ, պղպեղ, կարագ, այս ամենը լավ խառնել և հարեկ բլենդեռի մեջ: Հետո պատրստի զանգվածից գնդեր անել, ընկղմել հարած ձվի մեջ, հետո չորահացի: Շերեփի օգնությամբ գնդերը ընկղմել տաք ֆրիտյուրի մեջ և տապակել միջին ջերմաստիճանի տակ 20 րոպե: Պատրաստի իշլի քյուֆթան դնել ափսեյի մեջ, զարդարել հազարի տերևներով և կիտրոնի շերտով: