Ամենահամեղ խմորի 8 բաղադրատոմս. դրախտ թխվածքի սիրահարների համար

Ներկայացնում ենք ամենահամեղ խմորի 8 բաղադրատոմս:

Կեֆիրով խմոր պանրով

Բաղադրիչները՝

  • 1 բաժակ կեֆիր
  • 1 բաժակ քերած պանիր
  • 0,5 թ/գ աղ
  • 2/3 թ/գ սոդա
  • 1 թ/գ շաքարավազ
  • 2 բաժակ ալյուր

Պատրաստումը՝
Պանիրը խոշոր քերիչով անցկացնելու դեպքում կտացվի հրաշալի խմոր բլիթների և նրբերշիկով պատրաստելու համար, մանրով քերելու դեպքում՝ ավելի փոքր ուտեստների համար:

Անալի խմոր թթվասերով

Բաղադրիչները՝

  • 1 բաժակ թթվասեր
  • 2 բաժակ ալյուր
  • 2 ճ/գ շաքարավազ
  • 1 թ/գ աղ
  • 1 թ/գ սոդա
  • 1 ձու
  • 100 գ կաթ
  • 50 գ հալած մարգարին

Պատրաստումը՝

Առանձնապես հարմար է տարբեր միջուկներով կարկանդակների համար:

Խմորիչով խմոր կեֆիրով

Բաղադրիչները՝

  • 1 բաժակ կեֆիր
  • 0,5 բաժակ բուսական յուղ
  • 1 ճ/գ շաքարավազ
  • 1 թ/գ աղ
  • 1 թ/գ չոր խմորիչ
  • 2,5 բաժակ ալյուր

Պատրաստումը՝
Խմորը յուղոտ չէ, փարթամ է, հարմար է ոչ քաղցր թխվածքի համար: Խմորիչը լուծիր սենյակային ջերմաստիճանի կեֆիրի մեջ: Ավելացրու մնացած բաղադրիչները և խառնիր: Թող 1-1.5 ժամ բարձրանա:

Լցնովի խմոր կեֆիրով

Բաղադրիչները՝

  • 2 ձու
  • 0,5 թ/գ աղ
  • 1 բաժակ ալյուր
  • 1 բաժակ կեֆիր
  • 1 թ/գ սոդա

Պատրաստումը՝
Սոդան բացիր կեֆիրով, ավելացրու ձուն, աղը, ալյուրը և լավ խառնիր: Այդ խմորի համար միջուկը չպետք է խոնավ լինի:

Խմորչով խմոր

Բաղադրիչները՝

  • 300 մլ շիճուկ (կարելի է կաթ կամ կեֆիր)
  • Խմորիչ (50 գ թարմ կամ 1 թ/գ չոր)
  • 250 գ մարգարին
  • 0,5 թ/գ աղ
  • 0,5 բաժակ շաքարավազ
  • 4-5 բաժակ ալյուր
  • 3 ձու

Պատրաստումը՝
Խմորիչը լուծիր տաք շիճուկի մեջ: Մարգարինը հալեցրու: Բոլոր բաղադրիչներով խմոր հունցիր, դիր սառնարանը: Խմորը խիտ չանես: Կարող ես գիշերն անել, առավոտյան կկարողանաս օգտագործել խմորը:

Խմորչով խմոր

Բաղադրիչները՝

  • 0,5 լ կաթ
  • 1 ձու
  • 0,5 թ/գ աղ
  • 1 ճ/գ շաքարավազ
  • 1/3 բաժակ բուսական յուղ
  • 4-5 բաժակ ալյուր
  • 30 գ թաց խմորիչ

Պատրաստումը՝
Տաք կաթի մեջ լուծիր խմորիչը, ավելացրու աղը, շաքարավազը, յուղը, ալյուրը: Լավ խառնիր, դիր տոպրակի մեջ, փակիր, բարձրանալու տեղ թող: Գիշերը դիր սառնարանում:

Խմորիչով խմոր սոդայով

Բաղադրիչները՝

  • 2 ձու
  • 150 գ մարգարին
  • 200 գ թթվասեր
  • 1 բաժակ շաքարավազ
  • 0,5 տուփ թաց խմորիչ (50 գ)
  • 0,5 թ/գ սոդա
  • 4 բաժակ ալյուր
  • 0,5 թ/գ աղ

Պատրաստումը՝
Խմորիչը լուծիր 50 գ տաք ջրում, ավելացրու հալած մարգարինը, ձվի հետ հարած շաքարավազը, թթվասերը սոդայով և աղով: Լավ խառնիր և ալյուրն ավելացրու: Թող խառնուրդը 10 րոպե հանգստանա:

Կաթնաշոռով խմոր

Բաղադրիչները՝

  • 2 բաժակ (250 մլ) ալյուր
  • 200 գ կաթնաշոռ
  • 100 գ փափուկ կարագ
  • 2/3 թ/գ սոդա
  • 0,5 թ/գ աղ
  • 1 ձու
  • 100 գ շաքարավազ

Պատրաստումը՝
Ալյուրը խառնիր աղին և սոդային: Առանձին հարիր կարագը և շաքարավազը, ավելացրու կաթնաշոռը, ձուն և լավ խառնիր:

Աղբյուր