Տնական հաց ընդամենը 25 րոպեում․ այս բաղադրատոմսը իմանալուց հետո խանութից այլևս հաց չեմ գնում

Բաղադրիչներ՝

  • այլուր — 250 գրամ,
  • չոր խմորիչ — 6 գրամ,
  • աղ — 4 գրամ,
  • կարագ և մարգարին — 30 գրամ,
  • կաթ — 100 մլ
  • ջուր — 50 մլ

Վրան քսելու համար`

  • 1 դեղնուց,
  • 5 գրամ կաթ։

Պատրաստումը՝ Խառնում ենք բոլոր չոր բաղադրիչները, ավելացնում մարգարին, կաթ և ջուր։ Հունցում ենք խմոր։ Ձևավորում ենք գունդ խմոր, ծածկում կափարիչով և դնում տաք տեղում 90 րոպե։ Այնուհետև փխրեցնում ենք և թողնում 10 րոպե։

Պատրաստի խմորը բաժանում ենք 5 մասի, ամեն մասը գրտնակում ուղղանկյունների, պտտել և ամրացնել ծայրերը։ Թողնում ենք՝ հանգստանա կես ժամ։ Անում ենք կտրվածքներ և քսում ենք դեղնուց և կաթ։ Թխում ենք 180 աստիճանի տակ  20-30 րոպե։

Բարի ախորժակ։

Աղբյուր