Պատրաստեք դրանք մեկ անգամ և այլևս խանութից գնվածի կողմը չեք նայի. կոնֆետներ՝ առանց ոչ մի գրամ քիմիայի

Կոնֆետներ՝ չոր կաթից

Բաղադրիչներ

1. Չոր կաթ – 250 գ
2. Շաքարավազ – 300-350 գ
3. Կարագ – 100 գ
4. Ջուր – 100 մլ
5. Կակաո – 2-3 ճ/գ
6. Հիլ – 1 պտղունց

Պատրաստման եղանակը

1. Նախ եփել օշարակ՝ ջրով և շաքարավազով: Երկար եփել պետք չէ, բավարար է եռալուց հետո եփել 5 րոպե:

2. Տաք օշարակի մեջ ավելացնել կարագը և թողնել մի քանի րոպե: Հետո լավ խառնել՝ մինչև միասեռ զանգված ստանալը:

3. Թասի մեջ խառնել կակաոն և չոր կաթը:

4. Կակաոյին և չոր կաթին ավելացնել օշարակը: Լավ խառնել: Այդ փուլում զանգվածին պետք է ավելացնել հիլ կամ այլ համեմունքներ (դարչին, վանիլին): Ամբողջ զանգվածը լավ խառնել և ուղարկել սառնարան 30-40 րոպե:

5. Դրանից հետո զանգվածից ձևավորել կոնֆետներ և թավալել կակաոյի մեջ:

6. Ցանկության դեպքում կոնֆետների մի մասը կարելի է պատել մանրացրած ընկույզով կամ կոկոսի քերուկով:

7. Տեղավորել կոնֆետները թասի մեջ և դնել սառնարանում: Այդ պայմաններում դրանք կպահպանվեն մինչև 5 օր:

Աղբյուր