Օրվա բաղադրատոմս. ամերիկյան պանքեյք. Մատներդ էլ հետը կուտես

Բաղադրությունը՝ Վանիլային փոշի-1 թեյի գդալ, Ալյուր-180 գրամ, Շաքարավազ-50 գրամ, Աղ-0.5 թեյի գդալ, Կաթ-60 մլ, Փխրեցուցիչ-10 գրամ, Ձու-6 հատ, Սերուցք-200 մլ

Պատրաստման եղանակը՝ Սերուցքը, կաթը, շաքարավազը, 2 ձուն և վանիլային փոշին միասին հարել:  Վրան ավելացնել աղ, փխրեցուցիչ և ալյուր: Լավ հարել:

4 ձվի սպիտակուցը հարել: Ապա այն ավելացնել  սերուցքով զանգվածի մեջ:  Թավայի մեջ, մոտովորապես ամեն կողմը 3 վայրկյան տապակել: Իրար վրա դասավորել և տաք-տաք մատուցել:

DSC06907

DSC06911

DSC06912

DSC06991

Աղբյուր