ՕՐՎԱ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԸ. Սովորում ենք պատրաստել հայկական քյուֆթա

Բաղադրիչներ` միս տավարի — 1 կգ, սոխ — 2 գլուխ, ձու — 1 հատ, ալյուր — 2 ճ/գ, կոնյակ — 2 ճ/գ, ջուր — 3/4 բաժակ, կարագ — ըստ ճաշակի, կարմիր պղպեղ — ըստ ճաշակի, սև պղպեղ — ըստ ճաշակի, աղ — ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը: Թարմ միսը 5-6 անգամ անցկացնում ենք մսաղացով, ապա ընթացքում ավելացնում ենք ջուրը, որից հետո լցնում ենք խորը տարայի մեջ, ավելացնում ենք ձուն, ալյուրը, մանրացրած սոխը, կոնյակը և համեմում ենք աղով ու պղպեղով։
հայկական-քյուֆթա-3
Ստացված խառնուրդը մոտ 1 ժամ խառնում ենք ու վերածում միասեռ զանգվածի։
հայկական-քյուֆթա-5
Կաթսայի մեջ ջուր ենք լցնում, ավելացնում ենք աղն ու դնում ենք կրակի վրա։ Ստացված զանգվածը բաժանում ենք 4 մասի, ձեռքերը թաթախում ենք ջրի մեջ ու փորձում ենք ստանալ գնդիկներ։
Երբ ջուրը սկսում է եռալ, մսագնդերը լցնում ենք կաթսայի մեջ։
հայկական-քյուֆթա-6
Եփում ենք 30 րոպե ու չենք մոռանում հեռացնել առաջացած փրփուրը։
հայկական-քյուֆթա-7
Համեղ քյուֆթան պատրաստ է։
հայկական-քյուֆթա-8

Հանում ենք կաթսայից, կտրատում ենք ու մատուցում կարագով տաք վիճակում։

Աղբյուր