Հավի կոտլետի պատրաստման շատ համեղ ու հետաքրքիր բաղադրատոմս

Բաղադրիչներ` հավի ֆարշ — 650 գր, ձու — 1 հատ, պաքսիմատ — 2 ճ/գ, սխտոր — 1 ատամիկ, աղ — ըստ ճաշակի, պղպեղ — ըստ ճաշակի, Միջուկի համար՝, կարագ — 120 գր, սխտոր — 2 ատամիկ, մաղադանոս, պանիր — 50 գր, աղ — ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ

Հավի-կոտլետներ-3

Պատրաստում ենք միջուկը, որի համար անհրաժեշտ կարագը լցնում ենք տարայի մեջ, ավելացնում ենք մանր կտրատած մաղադանոսը, քերած պանիրը, սխտորն ու աղը։ Պոլիէթիլենային ձեռնոցներով խառնում ենք միջուկը։
Հավի-կոտլետներ-4
Թեյի գդալի օգնությամբ ստանում ենք գնդիկներ։
Հավի-կոտլետներ-5
Ստացված գնդերը դնում ենք սկուտեղի մեջ, ծածկում ենք պոլիէթիլենային թաղանթով ու պահում սառնարանում։
Հավի աղացած միսը լցնում ենք տարայի մեջ, ավելացնում ենք ձուն, պաքսիմատը, սխտորը, ապա համեմում ենք աղով ու պղպեղով։
Հավի-կոտլետներ-6
Բոլոր բաղադրիչները լավ խառնում ենք, ապա ստացված զանգվածը բաժանում ենք 8 մասի, ապա ձևավորում ենք կոտլետները՝ մեջտեղի հատվածում դնելով կարագով պատրաստած միջուկը։
Հավի-կոտլետներ-7
Կոտլետները ձևավորելուց հետո պատում ենք պաքսիմատով։
Հավի-կոտլետներ-8
Կոտլետները բոլոր կողմերով տապակում ենք բուսայուղով լի տապակի մեջ 7-8 րոպե միջին կրակի վրա։
Հավի-կոտլետներ-9
Ստացվում են չափազանց համեղ կոտլետներ։ Կարող ենք վայելել։
Հավի-կոտլետներ-10

Աղբյուր