Պատրաստում ենք փխրուն թխվածքաբլիթ. Ձեր երեկոն ավելի ջերմ կլինի, եթե երեկոյան թեյի, կաթի կամ կակաոյի հետ սեղանին այսպիսի թխվածք ունենաք

Բաղադրիչներ`  կարագ — 227 գր, շաքարի փոշի — 1/2 բաժակ, վանիլին — 10 գր, ալյուր — 1,5 բաժակ, օսլա (крахмал) — 1/3 բաժակ

Պատրաստման եղանակ` Կարագը լցնում ենք ամանի մեջ, ավելացնում շաքարի փոշին և հարիչով մեծ արագությամբ հարում ենք, որպեսզի ստանանք փքուն զանգված: Ավելացնում ենք վանիլինը, լցնում օսլան ու կես բաժակ ալյուրը և լավ հարում ենք:

pxrun-txvacqablit-1

Լցնում ենք մնացած ալյուրն ու խառնում մինչև համասեռ դառնալը: Սկզբում խառնում ենք գդալով, հետո՝ ձեռքով:

Ահա այսպիսի փափուկ խմոր է ստացվում: Տապակի մեջ յուղաթուղթ ենք փռում: Խմորը լցնում ենք խոհարարական պարկի մեջ և դնում աստղիկ գլխադիրը: Խմորը ճզմում ենք տապակի վրա՝ միմյանցից 2 սմ հեռավորության վրա:

pxrun-txvacqablit-4

Ջեռոցը տաքացնում ենք 180 աստիճան ու թխում 20-25 րոպե, մինչև եզրերը սկսեն կարմրել: Ստացվում է 20-30 հատ թխվածքաբլիթ: Հովացնում ենք ու մատուցում:

pxrun-txvacqablit-6

Ձեր երեկոն ավելի ջերմ կլինի, եթե երեկոյան թեյի, կաթի կամ կակաոյի հետ սեղանին փխրուն թխվածքաբլիթ ունենաք

Աղբյուր