Հավի մսից պատրաստվող ամենահամեղ ուտեստը. այն պատրաստվում է առանց մեծ ջանք գործադրելու

Հավի մսի համի յուրահատկությունը: Հավի մսով պատրաստված յուրաքանչյուր ուտեստ յուրահատուկ համ ունի։ Ձեզ թվում է, որ դուք ամեն ինչ գիտեք հավի մսի մասին, սակայն կա խոհարարական մի գլուխգործոց, որը կցանկանաք անդադար փորձել և պատրաստել տանը՝ ընտանիքի անդամներին զարմացնելու համար։

Այս եզակի ուտեստը ստացել է իր անվանումը՝ «Անակնկալ»։ Եվ իսկապես, այն անակնկալ է շատերի համար, քանի որ բաղադրատոմսի մեջ մտնում են այնպիսի մթերքներ, որոնք դեռևս չեն օգտագործվել հավի մսի հետ։

Բաղադրատոմս: Հավի միս՝ 1 կգ, Կաթ՝ 200 մլ, Կարտոֆիլ՝ 5 հատ, Սոխ՝ 2 հատ, Լոլիկ՝ 3 հատ, Ձու՝ 3 հատ, Սխտոր՝ 2-3 պճեղ, Պանիր՝ 200 գ, Ձեթ՝ 2 թ/գ, Թթվասեր՝ 3 թ/գ, Աղ՝ ըստ ճաշակի, Սև պղպեղ՝ ըստ ճաշակի, Կանաչեղեն՝ 1 կապ

Պատրաստման եղանակը

Կտրեք հավը միջին չափի։ Կաթը լցրեք հավի վրա։ 60 րոպե թողեք սառնարանում։

Մինչ միսը սառնարանում է, փայլաթիթեղից կլոր տարայի ձև ստացեք, վրան ձեթ լցրեք և տարածեք այն։

Կտրեք կարտոֆիլը բարակ շերտերով և դրեք ֆոլգայից ստացված տարայի մեջ։ Կարտոֆիլի վրա բարակ կտրտեք սոխը, իսկ հետո ավելացրեք հավի միսը։

Ձուն հարեք թթվասերի հետ։ Համասեռ զանգվածը լցրեք հավի մսի վրա և վրան ավելացրեք բարակ կտրտած լոլիկը։ Սխտորը և պանիրը քերեք հավի մսի վրա։ Վառարանը տաքացրեք 180°С-ի։ Պատրաստածը տեղափոխել վառարան և թողնել 40 րոպե։  Մինչ մատուցելը ուտեստի վրա ավելացրեք կանաչին։

Աղբյուր