Շատ համեղ և օգտակար ամառային ուտեստ․ թթվասերով սմբուկի ռուլետների բաղադրատոմս

Բաղադրությունը՝ 

  • Սմբուկ
  • Ընկույզ
  • Սխտոր
  • Քամած մածուն
  • Թթվասեր
  • Կաթնաշոռ ցածր յուղայնության
  • Սամիթ
  • Աղ
  • Բուսայուղ

Պատրաստման եղանակը՝ 

  1. Սմբուկները լվանալ,մաքրել, բարակ շերտերի բաժանել, տապակել, շարել անձեռոցիկի վրա.
  2. Առանձին ամանի մեջ խառնել թթվասերը, մածունը, կաթնաշոռը, ծեծած սխտորը, մանրացրած ընկույզը, մանր կտրատած սամիթը, համեմել աղով:
  3. Ստացված լցոնը գդալով դնել սմբուկի շերտի մի եզրին և փաթեթել:
  4. Ձևավորման համար կարող եք օգտագործել ընկույզ, նռան հատիկներ:

Աղբյուր