Նրբահամ բիսկվիթ. այն կարելի է օգտագործել որպես տորթի հիմք, պատել ցանկացած կրեմով ու վայելել

Բաղադրիչներ

  • շաքարավազ — 1 բաժակ
  • ալյուր — 1 բաժակ
  • ձու — 4 հատ
  • վանիլին — 1 տուփ

Պատրաստման եղանակ

Սպիտակուցներն առանձնացնում ենք դեղնուցներից։
բիսկվիթ-3

Սպիտակուցները դանդաղ հարում ենք, ապա կամաց-կամաց ավելացնում ենք շաքարավազն ու վանիլինը։
բիսկվիթ-4

Շարունակելով հարելը՝ ստացված պինդ զանգվածին գդալ-գդալ  ավելացնում ենք դեղնուցային զանգվածը։
բիսկվիթ-5

Ավելացնում ենք մաղով անցկացրած ալյուրն ու զգուշորեն խառնում ենք։
բիսկվիթ-6

Ստացված խմորը լցնում ենք կարագապատ ձևամանի մեջ և 20-25 րոպե թխում ենք 190-200 աստիճան տաքացրած ջեռոցում։
բիսկվիթ-7

Պատրաստ լինելուց հետո բիսկվիթը ջեռոցից հանում ու թողնում ենք, որ սառչի։
բիսկվիթ-8

Բիսկվիթը պատրաստ է։
բիսկվիթ-9

Այն կարելի է օգտագործել որպես տորթի հիմք, պատել ցանկացած կրեմով ու վայելել։

Աղբյուր