Օրվա բաղադրատոմսը. միսը շերտավոր խմորի մեջ. Երբ կարող ես մատներդ էլ հետը ուտել

Բաղադրությունը` աղացած միս՝ 500գր, շերտավոր խմոր՝ 500գր, սոյայի սոուս՝ 3 ճ/գդ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի

գլուխ սոխ՝ 1 հատ, սխտոր՝ 2 պճեղ, ձվի դեղնուց՝ 1 հատ, հազարի թերթեր՝ ձևավորման համար

Պատրաստման եղանակը: Կտրատում եք սոխը, լցնում աղացած մսի մեջ, ավելացնում սոյայի սոուսը, պղպեղը, ճզմած սխտորը, լավ խառնում և տեղափոխում սառնարան 30 րոպեով: Այնուհետև մսից ձևավորում ենք 20 հատ կոլոլակ:

Բացում ենք խմորը ուղղանկյունաձև, կտրատում 5 հատ ժապավենի:  Երկար փայտե ձողիկի վրա (որը նախապես թրջում ենք) շարունակական ձևով անցկացնում ենք 1 կոլոլակ, ապա պտտելով անցկացնում խմորից ժապավենը (ինչպես ցույց է տրված նկարում):

Նույնը կատարում ենք մնացած կոլոլակների հետ: Ամեն փայտիկի վրա անցկացնում ենք 4 հատ կոլոլակ: Խմորի երևացող հատվածների վրա քսում ենք հարված դեղնուց:

Եփում ենք ջեռոցում 30-40րոպե 180 աստիճանում բուսայուղով պատված տապակի մեջ:
Պատրաստի ուտեստը տեղավորում ենք հազարի թերթերով պատված ափսեի մեջ և մատուցում:

Աղբյուր