Ինչպես պատրաստել շոկոլադե տորթ պաղպաղակ, որը հալչում է բերանում

Բաղադրիչներ

  • ալյուր — 180 գր
  • կակաո — 50 գր
  • աղ — 10 գր
  • փխրեցուցիչ — 1 թ/գդ
  • շաքարավազ — 400 գր
  • բուսայուղ — 240 մլ
  • ձու — 4 հատ
  • վանիլին — 2 պտղունց
  • շոկոլադ սև — 150 գր
  • պաղպաղակ — 3 կգ (պլոմբիր)

Պատրաստման եղանակ

  1. Շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք և հովացնում՝ հասցնելով սենյակային ջերմաստիճանի:
    Ալյուրը, կակաոն, աղն ու փխրեցուցիչն անցկացնում ենք մաղով, այնուհետև ավելացնում ենք 400 գր շաքարավազն ու խառնում ենք:
  2. Մեկ այլ ամանի մեջ հարում ենք ձվերը, վանիլինն ու բուսայուղը: Այնուհետև ավելացնում ենք չոր բաղադրիչներով խառնուրդն ու շոկոլադը և լավ խառնում ենք:
  3. Բիսկվիթը լցնում ենք փայլաթիթեղապատ ձևամանի մեջ և թխում նախօրոք 170-180 աստիճան տաքացրած ջեռոցում 20-25 րոպե:
    Բիսկվիթը 3 ուղղանկյունների ենք բաժանում: Ավելորդ փշրանքները դեն չենք նետում:
  4. Անուհետև սառնարանից հանում ենք պաղպաղակն ու թողնում ենք մի փոքր հալչի:
    Փոքր ուղղանկյուն ձևամանը ծածկում ենք պոլիէթիլենային թաղանթով: Դնում ենք առաջին բիսկվիթը, վրան 1 կգ պաղպաղակ լցնում ու տարածում:
  5. Դնում ենք բիսկվիթի երկրորդ շերտը և կրկին վրան 1 կգ պաղպաղակ տարածում: Նույն կերպ վարվում ենք վերջին բիսկվիթի և մնացած 1 կգ պաղպաղակի հետ: Բիսկվիթների փշրանքները լցնում ենք պաղպաղակի վրա՝ ևս մեկ շերտ ձևավորելով: Ձևամանը ծածկում ենք պոլիէթիլենային թաղանթով և 2-3 ժամով տեղափոխում սառնարան:
    Մոտ 2-3 ժամ անց պատրաստում ենք ջնարակը: 500 գր շոկոլադը լցնում ենք կաթսայի մեջ և 250 մլ սերուցքի հետ մարմանդ կրակին տաքացնում ենք՝ անընդհատ խառնելով, որպեսզի համասեռ զանգված ստանանք:
  6. Այս ամենից հետո տորթը հանում ենք սառցախցիկից և պոլիէթիլենային թաղանթից բռնելով՝ ազատում ձևամանից: Շատ արագ լցնում ենք ջնարակի առաջին շերտը և 15-20 րոպեով տորթը տեղափոխում սառցախցիկ:
    Այնուհետև հանում ենք սառցախցիկից և ծածկում գանաշի երկրորդ շերտով (եթե այս ընթացքում գանաշը հասցրել է պնդանալ, մի փոքր տաքացնում ենք և կրկին հասցնում սենյակային ջերմաստիճանի):
  7. Տեղափոխում ենք սառցախցիկ: Ահա և վերջ: Տորթ-պաղպաղակը պատրաստ է:

Շոկոլադե տորթ պաղպաղակ, որը հալչում է բերանում

Աղբյուր