Ինչպես պատրաստել «Ղրիմյան» չեբուրեկի. մատներդ էլ հետը կուտես

Բաղադրիչներ

Խմորի համար`ալյուր — 2,5-3 բաժակ, ջուր — 3/4 բաժակ,, ձվի դեղնուց — 1 հատ, բուսայուղ — 1/3 բաժակ,  աղ — 0,5 թ/գդ

Խճողակի համար`միս տավարի (աղացած) — 200 գր, սոխ — 1 գլուխ, աղ — ըստ ճաշակի, պղպեղ սև — ըստ ճաշակի,  ջուր — 50 գր

Պատրաստման եղանակ

  1. Դեղնուցը լցնում ենք բաժակի մեջ, ավելացնում այնքան ջուր, որ բաժակի ¾-ը լցվի: Լցնում ենք աղն ու խառնում: Ձվային խառնուրդն աստիճանաբար լցնում ենք ալյուրի մեջ՝ պատառաքաղով անընդհատ խառնելով:
  2. Լավ խառնում ենք, մինչև որ խմորը փաթիլների վերածվի: Լցնում ենք բուսայուղը:
  3. Հունցում ենք, բայց ոչ երկար:
  4. 30-40 րոպեով դնում ենք պոլիէթիլենային տոպրակի մեջ:
  5. Ստացվում է թեթևակի շերտավոր խմոր:
  6. Բաժանում ենք 10-12 մասի:
  7. Բարակ գրտնակում ենք:
    Պատրաստում ենք խճողակը: Մսին խառնում ենք բոլոր բաղարիչները, ինչից հետո դնում ենք շերտի մի կեսի վրա:
  8. Ծայրերը լավ ամրացնում ենք, որպեսզի տապակելիս չբացվի:
  9. Կոկիկ լինելու համար կարող ենք ծայրերը կտրել:
  10. Տապակում ենք միջին ուժգնության կրակին, երկու կողմից՝ մինչև ոսկեգույն դառնալը:
  11. Դնում ենք անձեռոցիկի վրա: Եվ վերջ, կարելի է ուտել:

Բարի ախորժակ:
chebureki-13

Շատ համեղ չեբուրեկի է ստացվում, որը կարելի է ուտել թե՛ սառը, թե՛ տաք ժամանակ: Իսկ խմորը սառելուց հետո անգամ խրթխրթան է մնում

Աղբյուր