Պատրաստեք աներևակայելի համեղ բիսկվիթով տորթ «Հրեշտակային»

Բաղադրիչներ: Հրեշտակային բիսկվիթի համար` շաքարավազ — 100 գր, ձվի սպիտակուց — 5 հատ, կակաչի սերմ(мак) — 50 գր, ալյուր — 50 գր, շաքարի փոշի — 30 գր, աղ — 1 պտղունց, աղ կիտրոնի — 1 պտղունց

Նարնջի քուրդի համար` նարինջ — 150 մլ (խյուս), շաքարավազ — 100 գր, ձվի դեղնուց — 5 հատ, կարագ — 50 գր, ալյուր — 1 թ/գդ

Կրեմի համար` պանիր մասկարպոնե — 250 գր, խտացրած կաթ — 100 գր, թթվասեր — 80 գր (26 տոկոսանոց ), շաքարավազ — 20 գր, վանիլին — 0.5 թ/գդ

Պատրաստման եղանակ: Պատրաստման ժամանակը՝ 60 րոպե գումարած սառելու ժամանակահատվածը Չափաբաժինները՝ 4-6: Ալյուրը, կակաչն ու շաքարի փոշին լցնում ենք ամանի մեջ և թիակով խառնում ենք մինչև միասեռ զանգված ստանանք: Սպիտակուցները լցնում ենք մեկ այլ ամանի մեջ, ավելացնում ենք կիտրոնի աղն ու կերակրի աղը և սկսում ենք հարել՝ աստիճանաբար ավելացնելով շաքարավազը: Սպիտակուցներով զանգվածը պետք է այնքան հարենք՝ մինչև կայուն և օդեղեն զանգված ստանանք: Այնուհետև ավելացնում ենք ալյուրով և կակաչով խառնուրդը: Ստացված խմորը լցնում ենք ձևամանի մեջ (ձևամանը չենք յուղապատում, այն պետք է լինի չոր և մաքուր): Բիսկվիթը 30-40 րոպե թխում ենք՝ 180 աստիճան տաքացրած ջեռոցում:

Պատրաստում ենք քուրդը: Նարինջը բլենդերում մանրացնում ենք և մաղով անցկացնում: Նարնջի խյուսի մեջ ենք լցնում շաքարավազը, ձվի դեղնուցները և ալյուրը, խառնում ենք մինչև համասեռ զագված ստանանք: Խառնուրդը դնում ենք թույլ կրակի վրա և, անընդհատ խառնում ենք, մինչև խիտ՝ թթվասերի թանձրության զագված սռտանանք: Քուրդը կրակից վերցնում եք, ավելացնում կարագը և լավ խառնում, մինչև կարագը լուծվի, այնուհետև տեղափոխում ենք սառնարանը:

Փայտիկով փորձում ենք, եթե բիսկվիթը պատրաստ է, հանում ենք ջեռոցից, ապա 1 ժամ ձևամանի մեջ թողնում՝ մինչև սառչի: Սառած բիսկվիթը ձևամանից հանում ենք, 2 մասի կիսում և յուրաքանչյուր շերտի վրա սառած քուրդ քսում: Մի կողմ ենք դնում մինչև ներծծվի, իսկ այդ ընթացքում զբաղվում ենք կրեմի պատրաստմամբ: Թթվասերը շաքարավազի հետ հարում ենք: Մեկ այլ ամանի մեջ ենք լցնում մասկարպոնեն, վանիլինը և խտացրած կաթը, խառնում ենք: Թթվասերով կրեմը զգուշորեն լցնում ենք մասկարպոնեով կրեմի մեջ, խառնում ենք և շերտերի վրա քսում: Շերտերն իրար վրա ենք դնում և մնացած կրեմը քսում տորթի մակերևույթով մեկ, քուրդը հնարավոր է ծորա, բայց, ավելի լավ, կրեմի հետ խառնվելով այն ավելի համեղ կլինի: 30 րոպեով տեղափոխում ենք սառնարանը: Այժմ կարող ենք սառնարանից հանել և սկսել ձևավորումը. օրինակ, կարելի է շոկոլադե քերուկով կամ կակաչով ձևավորել, կամ հատապտուղներ դնել վրան:

Բարի ախորժակ:

Ի դեպ,  այս տորթը <հրեշտակային> բիսկվիթով են անվանում, քանի որ բիսկվիթը պատրաստվում է միայն ձվի սպիտակուցներով՝ առանց դեղնուցների: Ադ տեսակ բիսկվիթը կոչվում է հրեշտակային

Աղբյուր