Օրվա բաղադրատոմսը. ջալեբի

Բաղադրիչներ: ալյուր — 1,5 բաժակ, սպիտակաձավար — 1,5թ/գդ, սոդա — 1/4թ/գդ, կեֆիր — 1ճ/գդ, ջուր — 2 բաժակ (տաք), շաքարավազ — 1,5 բաժակ, հյութ կիտրոնի — 1թ/գդ, ձիթայուղ

Պատրաստման եղանակ: 1.Խորը ամանի մեջ խառնում ենք ալյուրը, սպիտակաձավարը, սոդան, կեֆիրն ու 1 բաժակ տաք ջուրը: Ծածկում ենք ամանը ցելոֆանով և թողնում 2 ժամ տաք վայրում:

2.Կաթսայի մեջ լցնում ենք 1 բաժակ տաք ջուրը, շաքարավազը, կիտրոնի հյութն ու դնում միջին կրակի վրա, հասցնում եռման աստիճանի, թողնում ևս 5 րոպե և հանում կրակի վրայից:
Եփած օշարակը թողնում ենք, որ սառչի:

3.Խորը թավայի մեջ լցնում ենք ձիթայուղը ու դնում միջին կրակի վրա:
Ապա խոհարարական պարկի մեջ ենք լցնում ստացված խմորը և պարուրաձև շարժումներով ճզմում արդեն տաքացված ձեթի մեջ: Տապակում ենք ջալեբիները 2 կողմից մինչև ոսկեգույն երանգի առաջացումը:

4.Պատրաստի ջալեբիները շարում ենք անձեռոցիկի վրա (որպեսզի ավելորդ ձեթը քամվի), ապա թաթախում պատրաստի օշարակի մեջ, թողնում 10 րոպե և մատուցում:

jelabi-5

Ի դեպ, օշարակի փոխարեն կարող եք թաթախել ջալեբին մեղրի կամ հալեցրած շոկոլադի մեջ:

Աղբյուր