Տորթի պատրաստման հիանալի տարբերակ, որը կզարմացնի բոլորին

Տորթ «Черодейка»: Բաղադրիչներ խմորի համար` 1 բաժակ ալյուր, 1 բաժակ շաքարավազ, 5 ձու, 1 թեյի գդալ փխրեցուցիչ, Վանիլին

Բաղադրիչներ կրեմի համար`1 ձու, 1 բաժակ կաթ,  2,5 ճաշի գդալ ալյուր, ½ բաժակ շաքարավազ, 50 գ. կարագ

Բաղադրչներ գլազուրի համար` 50 գ. կարագ, 4 ճաշի գդալ շաքարավազ, 4 ճաշի գդալ թթվասեր, 3 ճաշի գդալ կակաո, Վանիլին

Պատրաստման եղանակը: Սկզբում հարեք ձվերը շաքարքվազի և վանիլինի հետ: Հետո ավելացրեք ալյուրն ու փխրեցուցիչը ու նորից լավ հարեք:

Ջեռեփուկի տարայի տակ կարագ քսեք: Դրեք խմորը նախօրոք տաքացրած ջեռոցը: Թխեք միջին կրակի վրա մոտավորապես մեկ ժամ:

Ճիշտ ժամանակն է պատրաստել կրեմը: Հարեք ձուն, շաքարավազը, վանիլինը, կաթը և ալյուրը: Դրեք մարմանդ կրակի վրա, եփվելու ընթացքում անընդհատ խառնեք, մինչև պնդանա: Երբ կրեմը պատրաստ լինի, վերցրեք կրակից, ավելացրեք կարագ և լավ խառնեք: Թողեք կրեմը սառչի:

Մինչ խմորը եփվում է, պատրաստեք գլազուրը: Կաթսայի մեջ դրեք կարագի կտորները, դրեք այն մարմանդ կրակի վրա, որ գարագը հալվի: Ավելացրեք կակաո, շաքարավազ, վանիլին և թթվասեր, խառնեք և եփեք մինչև շաքարավազը լուծվի: Պետք չէ որպեսզի գլազուրը եռա:

Երբ խմորը պատրաստ լինի, բաժանեք այն երկու մասի: Մի կեսին քսեք ամբողջ կրեմը, հետո ծածկեք բիսկվիթի մյուս մասով: Հետո վրան լցրեք գլազուրը ու դրեք սառնարան երեք ժամով:

Աղբյուր