Բանջարեղենային շատ համեղ ուտեստ ջեռոցում. անպայման պատրաստեք ու վայելեք ընտանիքի բոլոր անդամների հետ

Բաղադրիչներ: կարտոֆիլ — 1 կգ, սմբուկ — 500 գր, լոլիկ — 500 գր, թթվասեր — 5 ճ/գ, սխտոր — 2 ատամիկ, պանիր — 100 գր, բուսայուղ — ըստ ճաշակի, աղ — ըստ ճաշակի, պղպեղ — ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ: Սմբուկը շրջանաձև կտրատում ու լցնում ենք տարայի մեջ, համեմում ենք աղով ու խառնում ենք՝ այդպես թողնելով մոտ 20 րոպե։

Սմբուկը սառը ջրով լվանում ու տապակում ենք բուսայուղով լի տապակի մեջ։ Կարտոֆիլը լավ լվանում ու 25-30 րոպե եփում ենք։ Պատրաստ լինելուց հետո թողնում ենք, որ թեթևակի սառչի։

Այնուհետև շրջանաձև կտրատում ենք։ Լոլիկը շրջանաձև կտրատում ենք։ Պանիրը մանր քերիչով անցկացնում ենք։

Թթվասերին ավելացնում ենք ճզմած կամ մանր կտրատած սխտորը։ Կարտոֆիլները դնում ենք բուսայուղապատ ձևամանի մեջ, համեմում ենք աղով ու պղպեղով, ապա պատում ենք թթվասերով։

Վրան դնում ենք սմբուկի շերտը, նորից համեմում ու պատում ենք թթվասերով։ Նույն ձևով դասավորում ենք լոլիկները, համեմում ենք աղով։ Վրան լցնում ենք քերած պանիրը։

Ծածկում ենք փայլաթիթեղով ու 1 ժամ եփում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում։ Այնուհետև ևս 10-15 րոպե եփում ենք փայլաթիթեղը հանելուց հետո։ Համեղ ուտեստը պատրաստ է։ Մատուցում ենք տաք վիճակում։

Կարտոֆիլ-և-սմբուկ-ջեռոցում-17

Աղբյուր