Օրվա բաղադրատոմսը. տապակած պանիր

Բաղադրությունը: սուլուգունի՝ 750գր, սպիտակ պաքսիմատ՝ 1 բաժակ, պինդ պանիր՝ 30գր, կարմիր պղպեղ՝ 1թ/գդ

աղացած չիլի 1/4թ/գդ՝ ըստ ճաշակի, աղ՝ 1թ/գդ, ձու՝ 2 հատ, ալյուր՝ 2ճ/գդ, բուսայուղ

Պատրաստման եղանակը: Սուլուգունի պանիրը կտրատում ենք եռանկյունաձև կամ Ձեր ցանկացած չափի և ձևի: 30գր չոր պանիրն անցկացնում ենք մանր քերիչով, ավելացնում համեմունքները, աղը և պաքսիմատը:

No automatic alt text available.

Լավ խառնում ենք ստացված զանգվածը: Ձուն թեթևակի հարում ենք 2 պտղունց աղի հետ: Պանիրը գլորում ենք սկզբում ալյուրի մեջ, հետո ձվի, ապա պաքսիմատի մեջ: Թավայի մեջ լցնում ենք մինչև 1սմ բարձրության բուսայուղ և դնում միջինից բարձր կրակի վրա:

Տապակում ենք պանրի կտորները 2 կողմից մինչև դրանց ոսկեգույն դառնալը: Պանիրը երկար տապակել չի կարելի. հակառակ դեպքում այն կհալչի կամ շատ բուսայուղ կներծծի:

No automatic alt text available.

Տապակված պանիրները դնում ենք անձեռոցիկի վրա, որպեսզի ազատվենք ավելորդ յուղից:
Նախուտեստը կարելի է մատուցել սոուսով, որի համար անհրաժեշտ է խառնել 2ճ/գդ թթվասերը, 2ճ/գդ մայոնեզը և քերիչով անցկացրած 1 հատ վարունգը:

Աղբյուր