Ընդամենը 25 րոպեում այս աննկարագրելի համեղ կոտլետները պատրաստ կլինեն. դա անիրական գլուխգործոց է

Այս բաղադրատոմսի առավելությունը ոչ միայն աննկարագրելի համն է, այլև՝ պատրաստման արագությունը:

Բաղադրություն

Հավի միս՝ 300 գ , Խոզի միս՝ 800 գ , Հաց՝ 70 գ
Պանիր՝ 150 գ , Կաթ՝ 200 մլ , Թթվասեր՝ 200 մլ
Սոխ՝ 1 հատ , Ձու՝ 2 հատ , Համեմունքներ

Պատրաստման եղանակ: Սոխը, հավի և խոզի աղացած մսերը խառնել մինչև միասեռ զանգված դառնալը: 100 մլ կաթի մեջ թաթախել հացը, քամել և աստիճանաբար խառնել աղացած մսին: Մնացած կաթը ավելացնել մսին, ավելացնել համեմունքներ և կրկին խառնել: Ստացված մսից գնդիկներ պատրաստել, ապա աստիճանաբար մեջտեղում ստեղծել փոսիկ: Առանձին պանիրը քերել, խառնել ձվի, թթվասերի հետ: Կոտլետների փոսիկների մեջ ավելացնել ստացված զանգվածը և դնել վառարանի մեջ 200 ջերմաստիճանով, 25-30 րոպե:

Աղբյուր