Ցանկանո՞ւմ եք համտեսել պիցցա իտալական դասական բաղադրատոմսով պատրաստված խմորով, զգալ իտալական համը, ապա այս պարզ բաղադրատոմսը գրի առեք, քանի որ սրանով նաև շատ հեշտ է խմորը պատրաստելը:
Բաղադրիչներ
- 400 մլ կեֆիր
- Ձու — 2 հատ
- 1/2 թ/գ աղ
- 1 թ/գ շաքարավազ
- 2,5 բաժակ ալյուր
- 1/2 թ/գ սոդա
- Մի փոքր քացախ
Պատրաստման եղանակը
Ձուն հարեք պատառաքաղով, ապա ավելացրեք աղն ու շաքարավազը: Այնուհետև լցրեք կեֆիրը և նորից հարեք: Սոդան քացախի մեջ բացեք և ավելացրեք ստացված զանգվածի մեջ: Լավ խառնեք:
Մաղելով լցրեք ալյուրը և կրկին խառնեք: Ջեռոցի ամանի վրա յուղաթուղթ փռեք և կլոր գրտնակած խմորը դրեք վրան: Այնուհետև վրան լցրեք պիցցայի պահանջվող պարագաները և դրեք ջեռոցի մեջ, որ եփվի:
Բարի ախորժակ:
Նյութի աղբյուր՝ hayinfo.net