Անչափ համեղ պոնչիկներ՝ կրեմով և առանց կրեմի. ուղղակի հալչում են բերանում, իսկ պատրաստելը շատ հեշտ է

Անչափ համեղ պոնչիկներ, որոնց պատրաստելը շատ հեշտ է: Ես միշտ այս բաղադրատոմսով եմ պատրաստում, և այնքան համեղ են, որ հաճախ չեմ հասցնում կրեմով լցոնել:

Բաղադրիչներ

  • Կաթ — 500 մլ
  • Սերուցքային կարագ կամ մարգարին — 125գր
  • Հավկիթ — 2 հատ
  • Շաքարավազ — 2 ճ/գ+ 1թ/գ
  • Աղ — 1,5 թ/գ
  • Տաք ջուր — 0,5 բաժակ
  • Ալյուր — այնքան, որ խմորը շատ պինդ չլինի, բայց ձեռքերին էլ չկպչի
  • Չոր թթխմոր — 11 գր (1 տուփ)

Պատրաստումը

  • Խառնում ենք կաթը ջրի հետ և մի փոքր տաքացնում: Ավելացնում ենք շաքարավազը և թթխմորը:
  • Խառնում ենք և թողնում, որ թթխմորը լուծվի, մոտ 10 րոպե: Ավելացնում ենք հավկիթը, սերուցքային կարագը, աղը և վանիլը:
  • Ամբողջը ծփել ձեռքի հարիչով: Քիչ-քիչ ավելացնում ենք ալյուրը՝ խառնելով այն գդալով: Ապա խմորը լցնում ենք սեղանին և խառնում՝ վրան ցանելով ալյուր:
  • Խմորը պետք է լինի միջին պնդության՝ ոչ շատ թույլ: Խմորը ծածկում ենք սրբիչով և թողնում 1,5 ժամ. այդ ընթացքում դրա ծավալը կրկնակի կմեծանա:
  • Խմորը գրտնակում ենք 1սմ հաստությամբ, կտրտում բաժակով և թողնում, մինչև կրկնակի մեծանան:
  • Պոնչիկները եփում ենք տաքացրած ձեթի մեջ, մինչև վարդագունելը: Եփելու ընթացքում պոնչիկները շրջում ենք, որ երկու կողմն էլ հավասար եփվի: Պատրաստի պոնչիկները շարում ենք անձեռոցիկի վրա:
  • Պոնչիկները լցոնում ենք կրեմով՝ սուր դանակով մի փոքր անցք բացելով վրան: Կարելի է ուղղակի վրան շաքարի փոշի ցանել:

Բարի ախորժակ:

Նյութի աղբյուր՝ hayinfo.net