Երևանում դաժան սպանության կասկածանքով ձերբակալվածը «Նռան հատիկ» սերիալի 23-ամյա դերասանն է. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 4-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալվել է Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի բնակիչ՝ 23-ամյա Ռազմիկ Հովհաննիսյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է այսօր 26-ամյա Գոռ Գասպարյանին դանակի մի քանի հարվածով սպանելու մեջ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալ Ռ. Հովհաննիսյանը քննչական մարմնին հայտնել է, որ ինքը դերասան է և նկարահանվել է «Նռան հատիկ» սերիալում։

Շենգավիթի ոստիկաններն ու քննիչները ձեռք են բերել տեսանյութ, որը ֆիքսել է տեսախցիկը, թե ինչպես է տեղի ունեցել սպանությունը։ Սպանության կասկածանքով ձերբակալված, «Նռան հատիկ» սերիալի դերասան, 23-ամյա Ռազմիկ Հովհաննիսյանն է:
Աղբյուր՝ shamshyan.com