Իմանալով սիրելիի մահվան մասին՝ հայ տղան նետվել է 4-րդ հարկի պատուհանից

Կերչի քոլեջում տեղի ունեցած սպանդի հետևանքով ընկերուհուն կորցնելուց հետո հայ տղան նետվել է 4–րդ հարկի պատուհանից

Արմեն Բադալյանը իր սիրելիի մահից հետո փորձել է ինքնասպանություն գործել։ Երիտասարդի ընկերուհին՝ Վիկտորյան, լրջորեն տուժել էր Կերչի պոլիտեխնիկական քոլեջում օրերս իրականացված հրաձգության ու պայթյունների հետևանքով: Աղջիկը մահացել է օդանավում՝ Մոսկվա տեղափոխվելիս:

Իմանալով սիրելիի մահվան մասին՝ տղան նետվել է 4-րդ հարկի պատուհանից, սակայն հրաշքով ողջ է մնացել:

«Երբ տեղի ունեցավ ողբերգությունը, Արմենը մշտապես գտնվել է հիվանդանոցում՝ սիրելիի մահճակալի կողքին, հերթապահում էր այնտեղ աղջկա ծնողների հետ: Բժիշկներն աղջկա ոտքի անդամահատման վիրահատություն են իրականացրել, և այդ ժամանակ հույս կար, որ նա կապրի»,- ասել է Արմենի քույրը, որը ցնցված է կատարվածից:

Ինքնասպանության փորձի ժամանակ Արմենը ողնաշարի լուրջ վնասվածք է ստացել: Արտակարգ իրավիճակների նախարարության օդանավով նրան տեղափոխել են Կրասնոդարի հիվանդանոցներից մեկը:

Ինքնասպանության փորձից առաջ Արմենը իր vk–ի էջում գրել է` «Ես քեզ սիրում եմ, հավիտյան միասին»…

Աղբյուր