Համեղ ու յուրօրինակ թխվածք «Զեբր». այս թխվածքը տարիներ շարունակ միայն այս բաղադրատոմսով եմ պատրաստում

Թթվասերով պատրաստված այս խմորը շատ թեթև և նուրբ է ստացվում:

Բաղադրիչներ

  • ✓ Հավկիթ — 4 հատ
  • ✓ Շաքարավազ — 1,5 բաժակ
  • ✓Հալեցրած սերուցքային կարագ — 100 գր
  • ✓ Թթվասեր — 1 բաժակ
  • ✓ Հանգած սոդա — 1 թ/գ
  • ✓ Ալյուր (ես մի փոքր քիչ եմ լցնում) — 2,5 բաժակ
  • ✓ Կակաո — 2 ճ/գ

Պատրաստման եղանակը

Հավկիթն ու շաքարավազը լավ հարել 5 րոպե (ոչ պակաս), հարիչի միջին ուժգնությամբ:

Ավելացնել թթվասերը, խառնել: Հալեցրած սերուցքային կարագը (ոչ տաք), խառնել, այնուհետև լցնել սոդան:

Կրկին հարել հարիչով: Ավելացնել մաղած ալյուրը: Ալյուրն ավելացնում ենք աստիճանաբար՝ խառնելով գդալով:

Ես լցնում եմ 2 բաժակ ալյուր, և խմորը թանձրանում է: Կախված ալյուրի որակից՝ կարող է դրա պահանջված քանակությունը փոխվել:

Բաժանեք խմորը 2 մասի: Մի մասի մեջ լցրեք կակաո և խառնեք:

Ձևամանը (21-24 սմ տրամագծով) պատեք բուսական յուղով: Ձևամանի կենտրոնում 2 ճ/գ-ից հերթով լցրեք բաց և մուգ խմորները:

Ատամի չոփիկով նկարելու նման շարժումներ արեք խմորի մակերեսին միայն:

Եփում ենք այն 180C աստիճանում: Ատամի չոփիկով ստուգեք՝ արդյոք եփվել է, թե ոչ:

Կարելի է վրան լցնել գլազուր:

Բարի ախորժակ:

Նյութի աղբյուր՝ hayinfo.net