Լարվել են Սևակ Խանաղյանի ու Գոհար Գասպարյանի հարաբերությունները․ «Նա սա չի մարսի»,-ասել է Գոհարը

Փետրվարի 26-ից հայտնի է, որ Հայաստանը Եվրատեսիլ 2018-ին ներկայացնելու է Սևակ Խանաղյանը իր Քամի երգով։

Վերջերս տեղի ունեցավ նաև տեսահոլովակի պրեմիերան։ Այս օրերին Սևակ Խանաղյանը ակտիվորեն պատրաստվում է իր ելույթին Եվրատեսիլյան բեմում։ Սևակը ներկայացրել է իր բեք-վոկալիստերին, որոնց անձամբ ինքն է ընտրել տարբեր միջոցառումների ու հանդիպումների ժամանակ։

Նրանք են՝ Մնաց Խանաղյան,Սևակ Մուսախանյան,Մոնիկա Մանուչարովա, Ջուլիետա Գրիգորյան, Արևիկ

Boomnews.am-ի տեղեկություններով, Գոհար Գասպարյանը, ով սովոր է Եվրատեսիլյան ողջ պատրաստությունն ու պատվիրակության կազմը վերցնել իր հովանավորության ներքո, հավանություն չի տվել Սևակի այս քայլին։ Նա Սևակին առաջարկել է անձամբ ընտրել բեք-վոկալիստներին, բայց Սևակը համառել ու պնդել է, որ ինքը չի կարող աշխատել այն մարդկանց հետ, ովքեր իր և իր երգի հետ ներդաշնակ չեն լինի։ Իսկ իր կողմից ընտրված բեք-վոկալիստները լիովին լրացնում են իրեն բեմում։

Ըստ մեր տեղեկությունների Գոհար Գասպարյանը զրույցներից մեկի ժամանակ խոստացել է, որ Սևակը այս արհամարանքը չի մարսի։

Աղբյուրը՝ սկզբնաղբյուրում