Եթե հավի մսի մեջ նմանատիպ սպիտակ թել նկատեք, ապա մի օգտագործեք այդ միսը․ ահա, թե ինչու

Հավի միսը, մյուս կենդանիների և թռչունների մսի համեմատ, միշտ էլ համարվել է որպես առավել առողջարար և օգտակար։ Սակայն CIWF ընկերության մասնագետները եկել են այն եզրահանգման, որ ոչ բոլոր հավերի միսն է օգտակար։

Նրանք պնդում են, որ եթե հավի կրծքամսի մեջ թելանման սպիտակ երկար գծեր կան, ապա այդ միսը պարունակում է սովորականից ավելի քիչ պրոտեիններ և ավելի շատ ճարպեր։ Իսկ հայտնի է, որ շատ ճարպերի օգտագործումը խորհուրդ չի տրվում․ այն կարող է գիրացման և ճարպակալման հանգեցնել։

Grilled Chicken

Բանն այն է, որ թռչնաֆաբրիկաներում հավերին հատուկ դեղեր և կերեր են տալիս, որպեսզի նրանք արագ աճեն և քաշ հավաքեն։ Հենց դրա համար էլ հավերի մի մասը պարունակում են միջինից ավելի շատ ճարպեր։

Աղբյուր՝ Blognews.am