Ի՞նչ է պատահել. Ահազանգ և արտակարգ դեպք դպրոցում. Դիմում եմ իրավաբան և իրավապաշտպաններին

ԱՀԱԶԱՆԳ

Դիմում եմ իրավաբան և իրավապաշտպան ընկերներիս….

Գաղտնիք չէ, որ հայաստանյան դպրոցներում շարունակում է գերիշխել ԽԾԲ կապերով հաստատված ուսուցիչների կամայականությունները: Այսօր այդպիսի մի դեպքի բախվել է իմ որդին:

Ուսուցչուհին մինչև ժամը` 17:00-ն իմ տղային և նրա դասարանին բառիս բուն իմաստով պատանդ է պահել: Ուսուցչուհին, ում թոռնիկը սովորում է նույն դասարանում որոշել էր կամայականություն դրսևորել:

Մայրս, ում վստահել եմ որդուս խնամքը (որդեկորույս մայր է ) իմ բացակայության ժամանակ ծանր վիճակում է հայտնվել (ճնշումը 200-140), քանի որ որդիս ուշացել է ու ժամանակին տուն չի վերադարձել: Ավելի ուշ պարզվեց, որ կորել է դասարանի բանալին և ուսուցչուհին երեխաներին պատանդ վերցնելով և փակելով դասասենյակներից մեկում պահանջել է հայտնել, թե ով է դիտավորյալ վերցրել բանալին:

Որդիս վերջապես պատասխանելով իմ զանգերին, բացատրեց, թե ինչ իրավիճակ է դպրոցում: Մայրս հազար տեսակ վատ մտքեր էր ունեցել:

Խնդրեցի հեռախոսը փոխանցել ուսոցչուհուն: Վերջինս ասաց, որ ոստիկանություն է հրավիրել:

Ավելի ուշ որդիս հայտնեց, որ ոստիկանները դատարկել և զննել են իր պայուսակը, գրպանները:

Խնդրում եմ ինձ հուշեք, ոստիկանությունը իրավունք ունի անչափահասին խուզարկել առանց ծնողի ներկայության:

Քաղցած տղաս տուն է հասել սրտխառնոցով և գլխապտույտով….

Ես վաղը արդեն դիմումով կդիմեմ ԿԳՆ և իրավապաշտպան կառույցներին ու դեռ նոր բացահայտումներ կանեմ:

Նյութի աղբյուր՝ oratert.info