Մահացել է Վրաստանում վթարի հետևանքով զոհված հայ ընտանիքի անդամներից ևս մեկը. լուսանկարներ

Yerkir.am-ը գրում է.

Yerkir.am-ի տեղեկություններով՝ երեկ Մցխեթայի բժշկական կենտրոնում մահացել է սեպտեմբերի 7-ին՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով տուժած Mersedec-Benz-ի ուղևոր, ազգությամբ հայ, մոսկվաբնակ 24-ամյա Ալինա Մինասյանը: Մեր տեղեկություններով Ալինան Մոսկվայում հայտնի վարսահարդար էր:

Նշենք, որ վթարը տեղի էր ունեցել Մոսկվայից Հայաստան գալու ճանապարհին: Վթարի հետևանքով նույն օրը զոհվել էր Ալինայի եղբայրը ՝ Mersedec-Benz-ի ուղևոր, 7-ամյա Մաքսիմ Մինասյանը և նրանց մայրը՝ 43-ամյա Լուսինե Մինասյանը:

Վթարից հետո Ալինա Մինասյանը ծանր վիճակով տեղափոխվել էր Մցխեթայի բժշկական կենտրոն: Դեպքից հետո Ալինայի հարազատներն ու ընկերները սոցցանցերով՝ հատկապես ինստագրամով դրամահավաք էին սկսել՝ նրա բուժման համար: Իսկ հոկտեմբերի 1-ին Մոսկավյում բարեգործական համերգ էր նախատեսված, որտեղ պետք է երգեր Ռուսաստանում մեծ ճանաչում ունեցող, հայկական արմատներ ունեցող երգիչԱրթուր Բեսթը:

Համերգից ստացված ողջ հասույթը պետք է ուղղվել Ալինայի բուժմանը: Ցավոք, վրացի բժիշկներին չհաջողվեց փրկել 24-ամյա աղջկա կյանքը:

Հիշեցնենք, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհի 8-րդ կիլոմետրում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել էր ՀՀ 3 քաղաքացի: