Բաղադրիչներ
- ձվի սպիտակուց — 2 հատ
- ձու — 4 հատ
- շաքարավազ — 110 գր
- փխրեցուցիչ — 1 թ/գդ
- բուսայուղ — 2 ճ/գդ
- վանիլին — 1 պտղունց
- ալյուր — 3 ճ/գդ
Պատրաստման եղանակ
- Սպիտակուցները, շաքարավազը և ձվերը լավ հարում ենք, ավելացնում բուսայուղն ու վանիլինը: Ալյուրն ու փխրեցուցիչն անցկացնում ենք մաղով և լցնում ձվային զանգվածի մեջ: Բիսկվիթը լցնում ենք 30 х 40 սմ տրամագծով յուղաթղթապատ ձևամանի մեջ և հավասարեցնում: Թխում ենք նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 5-10 րոպե:
- Արդյունքում ստացանք նուրբ բիսկվիթ , որը կարող եք օգտագործել տորթի կողքերը ձևավորելու համար:
Աղբյուր` Cooks.am