Մուլտիեփման սարքի ֆունկցիաները

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

«Ինչո՞ւ ավելի շուտ չեմ գնել»։ Այս հարցն է ինքն իրեն տալիս է ամեն մի տնտեսուհի՝ մուլտիեփն առաջին անգամ փորձարկելով։ Ինչպես ասում են, լավ բանին հեշտ ես ընտելանում մուլտիեփը ներառում է կաթսայի և շոգեեփի, տապակայի և ջեռոցի, փռի և պարզապես լավ օգնականի ֆունկցիաները։ Բացի դրանից, ճաշը չի վառվում, իսկ տարան լվանալը պարզապես հաճույք է։

Եթե մի օր անգամ չեք պատկերացնում առանց մուլտիեփի ու դրանով սարքված հրաշալի ուտելիքների, ձեզ մի գաղտնիք էլ ասենք․ բացի վերոթվարկյալ հայտնի ֆունկցիաներից, թաքնված հնարավորություններ էլ կան։

 

7 գաղտնիք, որոնք բացահայտում կդառնան

  1. 1. Միացրեք «Փլավ» ռեժիմը և կարտոֆիլը դրեք շոգեխաշվելու։ Պարզապես կատարյալ ուտեստ է ստացվում՝ ոսկեգույն կեղևով։ Իսկ երբ կարտոֆիլը պատրաստ է, միացրեք «Տաքացնել» ռեժիմը, ու նույնիսկ վերահսկելու կարիք էլ չի լինի։
  2. 2. Նույն՝ «Փլավ» ռեժիմով կարող եք նաև ընթրիք սարքել ալարկոտների համար։ Մուլտիեփի մեջ լցրեք կես կգ սառեցրած պելմենի, 250 գրամ ջուր, 50 գրամ կարագ, աղ ու պղպեղ՝ ըստ ճաշակի։ Սեղմեք կոճակն ու սպասեք եփվելուն։ Էլ պետք չէ կաթսան ջուր լցնել, եռացնել, պելմենին եփել, ջուրը թափել։ Իսկ այդ ընթացքում բանջարեղենով թեթև աղցան կսարքեք։
  3. 3. Բանջարեղենով ապուր սարքեք «Շոգեխաշում» ռեժիմով։ Դրա վրա մոտ կամ ու կես կծախսվի։ Թափանցիկ ու լավ եփված ապուր կստացվի։
  4. 4. Պետք է եփել 2 ճաշատեսակ՝ հնարավորինս կարճ ժամկետո՞ւմ։ Միացրեք «Հնդկաձավար» և «Շոգեխաշում» ռեժիմները։ Ներքևում սարքեք կարտոֆիլով կամ ձավարով ճաշալրաց, վերևում՝ կոտլետ, հավ, նրբերշիկ կամ միս։
  5. 5. Տապակեք սոխով խճողակը «Թխում» ռեժիմով։ Եթե անցնեք «Փլավ» ռեժիմին, կարող եք կիսաեփ խճողակին համարձակ ավելացնել մակարոն, եռման ջուր, համեմունքներ և սպասել եփվելուն։ Այսպես հեշտ է եփվում աղացած մսով մակարոնը։
  6. 6. Կզարմանաք, բայց «Թխում» ռեժիմով կարելի է ոչ միայն հրաշալի աղանդեր սարքել, այլև միս ու ձուկ տապակել։
  7. 7. «Շոգեխաշում» ռեժիմը միացնելով և բոլոր անհրաժեշտ բաղադրամասերը լցնելով՝ 12 ժամից անհավանական թափանցիկ ու հոտավետ դոնդող կստանաք։

 

Մուլտիխոհարար

Եվ այսպես, եթե ձեզ թվում է, թե արդեն ամեն ինչն էլ փորձել եք, համոզվեք, որ ծանոթացել եք «Մուլտիխոհարար» ֆունկցիային։ Այն թույլ է տալիս ծրագրավորել տարբեր ճաշատեսակների պատրաստելը։ Այո-այո, ոչ թե ուրիշների հորինած, այլ՝ հենց ձեր ուտեստները։

Հնարավոր է՝ սա ամենապահանջված ֆունկցիան չէ, բայց շատ երկրպագուներ ունի։ Դուք կարող եք, օրինակ, նշել ճնշումը, ջերմաստիճանն ու եփման ժամանակը, և մուլտիեփը ձեր փոխարեն ամեն ինչ կանի։ Ստեղծագործեք, բաղադրատոմսեք հորինեք, զարմացրեք։

Փորձը ցույց է տալիս, որ մուլտիեփը մի ամիս օգտագործելուց հետո բոլորը պարզապես ընտրում են մի քանի ռեժիմ ու հենց դրանք էլ օգտագործեւմ են։ Ոչ ոք չի ասի, թե դա սխալ է կամ ձանձրալի։ Բայց արժե ժամանակ առ ժամանակ փորձարկել մուլտիեփը՝ հայտնի ռեժիմներն այլ կերպ օգտագործելով։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am