Դաշտերի թագուհին՝ եգիպտացորենը Վստահ ենք, երբեք չեք փորձել նման նրբահամ, համեղ ու միաժամանակ հյութալի եգիպտացորեն․․․ Այս բաղադրատոմսի շնորհիվ դուք կխաշեք աշխարհի ամենալավ եգիպտացորենը

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Ամբողջ ամառ երազում էինք վայելել աղ արած, սերուցքային կարագով ու սիրած պանրով համեմված մատղաշ եգիպտացորենը։ Բայց չգիտես ինչու, եգիպտացորենի սեզոնին հիասթափվեցինք։

Եգիպտացորենի կողրը չափազանց դախացած էր կամ դեռևս խակ։ Թե մեկը, թե մյուսը զուրկ էին սովորական քաղցրությունից։ Շուտով, սակայն պարզվեց՝ որն է սխալը։ Եգիպտացորենի կողրերի ընտրությանը պետք էր ավելի նրբանկատորեն վերաբերվել։

Գլխավոր նրբությունը

Եգիպտացորենը պետք է հնարավորինս թարմ լինի․ բերքահավաքից հետո պիտի 4 ժամ անցած չլինի։ Դրա համար էլ շուկա պիտի վազել առավոտ շուտ, գնել եգիպտացորենն ու վազել տուն՝ եփելու։ Նման շտապողականությունն անհրաժեշտ է, քանի որ բերքահավաքից անմիջապես հետո եգիպտացորենի հատիկներում քիմիական ռեակցիա է տեղի ունենում․ շաքարը վերածվոմ է օսլայի։ Դրա համար էլ մատղաշ եգիպտացորենն ավելի հարմար է առավոտյան գնել։ Իսկ հիանալի համ ստանալու համար կողրերը պետք է եփել ոչ թե ջրում, ինչպես սովոր ենք, այլ կաթում։

 

Ինչպես համեղ եգիպտացորեն եփել

 

Բաղադրամասերը

  • Եգիպտացորենի 4 կողր,
  • 600 մլ ջուր,
  • 1 լիտր կաթ,
  • 80 գրամ սերուցքային կարագ,
  • ծոթրինի մի քանի ճյուղ,
  • 1 թեյի գդալ աղ։

Պատրաստումը

  1. Կաթսան ջուր ու կաթ լցրեք, ավելացրեք սերուցքային կարագը, ծոթրինի մի քանի ճյուղ և աղ։
  2. Եգիպտացորենի մաքրած կողրերը անհրաժեշտության դեպքում կիսել և գցել կաթսայի մեջ, եփել մոտ 10 րապե՝ հեղուկի եռալուց հետո։
  3. Եգիպտացորենի եփման այս եղանակը ձեզ հաստատ դուր կգա։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am