Հավի մսով խորտիկ «Տոտիկներ»

Բաղադրիչներ

Պատրաստման եղանակ

  1. Պատրաստում ենք խմորը: Աղն ու սոդան լցնում ենք թթվասերի մեջ, խառնում և ավելացնում ենք ալյուրը: Ալյուրը լցնում ենք քիչ-քիչ և խառնում ենք գդալով: Հենց որ խառնելը դժվարանում է, լցնում ենք սեղանին ու ձեռքերով հունցում ոչ շատ խիտ խմոր:
    havi-msov-xortik-totikner-1
  2. Խմորը թողնում ենք, որ հանգստանա:
    havi-msov-xortik-totikner-2
  3. Պատրաստում ենք միջուկը: Հավի միսը, սոխը, սխտորը, աղն ու պղպեղը բլենդերով մանրացնում ենք:
    havi-msov-xortik-totikner-3
  4. Լավ խառնում ենք:
    havi-msov-xortik-totikner-4
  5. Խմորը գրտնակում ենք և բաժակով շրջաններ կտրում:
    havi-msov-xortik-totikner-5
  6. Յուրաքանչյուր շրջանի կենտրոնում դնում ենք աղի ձողիկը՝ այնպես, որ երկու ծայրերն էլ շրջանից դուրս գան:
    havi-msov-xortik-totikner-6
  7. Յուրաքանչյուր շրջանի մեջ խճողակ ենք դնում:
    havi-msov-xortik-totikner-7
  8. Եզրերը վրա ենք բերում և ամրացնում:
    havi-msov-xortik-totikner-8
  9. Մեջտեղից հավասար կիսում ենք:
    havi-msov-xortik-totikner-9
  10. Ձուն հարում ենք, չորահացի փշրանքները լցնում ափսեի մեջ և «Տոտիկները» թաթախում ձվի մեջ:
    havi-msov-xortik-totikner-11
  11. Հետո թավալում ենք չորահացի փշրանքների մեջ:
    havi-msov-xortik-totikner-12
  12. Երկու կողմից տապակում ենք բուսայուղի մեջ՝ մարմանդ կրակին:
    havi-msov-xortik-totikner-13
  13. Տապակած «տոտիկները» դնում ենք անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ բուսայուղը դուրս գա:
    havi-msov-xortik-totikner-14
  14. Մեր «տոտիկները» պատրաստ են: Բարի ախորժակ:
    havi-msov-xortik-totikner-15

Աղբյուր՝ Cooks.am