Բաղադրիչներ
- Խմորի համար`
- թխվածքաբլիթ — 400 գր (շոկոլադե)
- շաքարավազ — 1 ճ/գդ
- կարագ — 150 գր
- Կրեմի համար`
- կաթ — 700 մլ
- կակաո — 30 գր
- շաքարավազ — 120 գր
- օսլա (крахмал) եգիպտացորենի — 40 գր
- շոկոլադ սև — 150 գր
- կարագ — 15 գր
- ձվի դեղնուց — 4 հատ
- աղ — մի պտղունց
Պատրաստման եղանակ
- Պատրաստում ենք կրեմը: Շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք:
Բոլոր չոր բաղադրիչները խառնում ենք, դնում մարմանդ կրակին և խառնելով եփում: Կրակից վերցնում ենք և անմիջապես ավելացնում հալեցրած կարագն ու շոկոլադը: Խառնում ենք այնքան, մինչև համասեռ զանգված ստանանք:
- Կրեմը ծածկում ենք պոլիէթիլենային թաղանթով և 2 ժամով տեղափոխում սառնարան:
- Պատրաստում ենք խմորը: Թխվածքաբլիթները բլենդերով մանրացնում ենք, ավելացնում մարմանդ կրակի վրա հալեցրած կարագն ու շաքարավազը: Լավ խառնում ենք:
- Խմորը դնում ենք 24 սմ տրամագիծ ունեցող ձևամանի մեջ և տափակեցնում: Ծայրերը բարձրացնում ենք և լավ տափակեցնում: Թխում ենք 8-10 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
- Կրեմը լցնում ենք պատրաստի խմորի մեջ և 5 ժամով տեղափոխում սառնարան: Մատուցելուց առաջ հանում ենք ձևամանից և ցանկության դեպքում զարդարում:
- Վայելում ենք:
Շոկոլադե ”Միսիսիպին” պատրաստ է 🙂