Կարտոֆիլից նման ճաշատեսակ դեռ ոչ ոք չի սարքել․․․Եվ այդ ամենը՝ մի գաղտնի բաղադրամասի շնորհիվ

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Կարտոֆիլից ճաշատեսակների բազում բաղադրատոմսեր կան, բայց այսօր Bestinfo.am-ը ձեզ հաղորդակից կդարձնի շատ համեղ կարտոֆիլե կոտլետների պատրաստման գաղտնիքին։

Եթե ձեր տանը անսպասելիորեն մնացել է խաշած կարտոֆիլ, ուրեմն հիանալի հնարավորություն ունեք ձեզ և ձեր տնեցիներին ուրախացնելու հերթական խոհարարական գլուխգործոցով։

 

Ինչպես պատրաստել կարտոֆիլե կոտլետներ

 

Բաղադրամասերը․

  1. 1 կգ խաշած կարտոֆիլ
  2. 1 գլուխ սոխ
  3. 4 ձու
  4. 3 ճաշի գդալ ալյուր
  5. 2 ճաշի գդալ պաքսիմատի փոշի
  6. 100 մլ բուսական յուղ
  7. 100 գրամ պինդ պանիր
  8. 1/4 թեյի գդալ աղ
  9. 1/4 թեյի գդալ պղպեղ

 

Պատրաստումը

  • Սոխը կտրեք փոքրիկ խորանարդիկների ձևով, իսկ պանիրը քերեք միջին չափով։
  • Կարտոֆիլը ճզմեք կարտոֆիլաճզմիչով կամ պատառաքաղով, խյուսին ավելացրեք 2 ձու և պանիր։
  • Այնուհետև խյուսի մեջ լցրեք աղ, պղպեղ և մի լավ խառնեք։
  • Կարտոֆիլի խյուսից փոքրիկ կոտլետներ ձևավորեք և թաթախեք ալյուրի մեջ։
  • 2 ձուն հարեք։ Յուրաքանչյուր կոտլետ թրջեք ձվի խառնուրդի մեջ, ապա թաթախեք պաքսիմատի փոշու մեջ։
  • Կոտլետները երկու կողմից տապակեք՝ մինչև դրանք մի լավ կկարմրեն։

Անպայման փորձեք պատրաստել այդ հրաշալի կարտոֆիլե կոտլետները։ Նման հյուրասիրությունը ձեզ և տնեցիներին հաճելիորեն կզարմացնի։ Bestinfo.am-ը դեռ բազմաթիվ հետաքրքիր բաղադրատոմսեր ունի կարտոֆիլից և ոչ միայն։

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am