Շոկոլադե կեքս

Բաղադրիչներ

Պատրաստման եղանակ

  1. Պատրաստում ենք կեքսը: Ալյուրը, կակաոն, փխրեցուցիչը, շաքարավազը, վանիլինը, դարչինն ու աղը խառնում ենք: Ավելացնում ենք ձիթայուղը, 200 մլ սառը ջուրը և միջին արագությամբ հարում մինչև համասեռ զանգվածի առաջացումը: Ավելացնում ենք չամիչը և խառնում:
    shokolade-keks
  2. Ձևամանը պատում ենք ձիթայուղով ու մի փոքր ալյուր ցանում: Խմորը լցնում ենք ձևամանաի մեջ ու 180 աստիճան տաքացրած ջեռոցում թխում 40-45 րոպե:
    Թխված կեքսը մի քանի րոպե թողնում ենք ձևամանի մեջ, հետո հանում ու ցանցի վրա հովացնում:
    shokolade-keks
  3. Պատրաստում ենք ջնարակը: Սերուցքն ու շոկոլադը մարմանդ կրակին տաքացնում ենք և անընդհատ խառնելավ համասեռ զանգված ստանում:
    shokolade-keks
  4. Կեքսը ջնարակապատում ենք, կտորների բաժանում և մատուցում:
    shokolade-keqs

Աղբյուր՝ Cooks.am