Տորթ Զեբր

Բաղադրիչներ

Պատրաստման եղանակ

  1. Շաքարավազը ձվերի հետ լավ հարում ենք, ավելացնում ենք կաթը, բուսայուղը և փխրեցուցիչի և աղի հետ մաղած ալյուրը։ Փայտիկով զգուշությամբ խառնում ենք։ Խմորը երկու մասի ենք բաժանում, առաջինը թողնում ենք սպիտակ, իսկ երկրորդի մեջ կակաո ենք լցնում և լավ խառնում։
    tort-zebr
  2. Բուսայուղապատ ձևամանի մեջ լցնում ենք սպիտակ, այնուհետև շոկոլադե շերտը և գործողությունները կրկնում մինչև խմորները վերջանան։ Դանակի օգնությամբ կենտրոնից մինչ ծայրերը գծեր ենք տանում՝ այսպիսով նախշեր ձևավորելով։
    tort-zebr
  3. Թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 30-40 րոպե։
    tort-zebr
  4. Խմորը հովացնում ենք, 2 մասի բաժանում և յուրաքանչյուրը տոգորում նախօրոք պատրաստած սուրճով։
    tort-zebr
  5. Սպիտակ շոկոլադը 1 ճ/գդ բուսայուղի հետ հալեցնում ենք և առաջին շերտը շոկոլադապատում։
    tort-zebr
  6. Վրան դնում ենք երկրորդ շերտն ու տորթն ամբողջությամբ ծածկում շոկոլադով։
    tort-zebr
  7. Վրան քերած կաթնային շոկոլադ ենք ցանում և տորթը տեղափոխում սառնարան։
    tort-zebr
  8. Ահա և վերջ։

Աղբյուր՝ Cooks.am