Բաղադրիչներ
- ձու — 6 հատ
- շաքարավազ — 125 գր
- ալյուր — 100 գր
- օսլա (крахмал) — 1.5 ճ/գդ
- կակաո — 3.5 ճ/գդ
- կարագ — 400 գր
- խտացրած կաթ — 1 բանկա
- բալ — 250 գր (սառեցված)
- կոնյակ — 200 մլ
- թթվասեր — 2 ճ/գդ
- նուշի փաթիլներ — ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
- Կոնյակը լցնում ենք սենյակային ջերմաստիճանի հասցրած բալի վրա և 5-6 ժամով հանգիստ թողնում:
Ձվերն ու 125 գր շաքարավազը լավ հարում ենք, ավելացնում մաղով անցկացրած ալյուրն ու օսլան և ավելացնում ենք 2.5 ճ/գդ կակաոն: Այս ամենից հետո խմորը փայտե թիակով խառնում ենք, ձևամանը յուղաթղթապատում և խմորը թխում նախօրոք 180-190 աստիճան տաքացրած ջեռոցում 45 րոպե:
- Պատրաստի բիսկվիթը հովացնում ենք, վերևամասը կտրում և մեջտեղում փորում ենք՝ կողքերը թողնելով:
- 300 գր սենյակային ջերմաստիճանի կարագը խտացրած կաթի հետ լավ հարում ենք, ավելացնում բիսկվիթի միջուկի կտորներն ու քամած բալը:
- Միջուկը լցնում ենք տորթի մեջ, ծածկում բիսկվիթի վերնամասով, ինչից հետո էլ տեղափոխում ենք սառնարան:
- Պատրաստում ենք ջնարակը: 2 ճ/գդ շաքարավազը խառնում ենք թթվասերի հետ, ավելացնում ենք 100 գր կարագը և զանգվածը մարմանդ կրակին տաքացնում: Եռալուց հետո վերցնում ենք կրակի վրային և անմիջապես ավելացնում 1 ճ/գդ կակաոն և 1 ճ/գդ կոնյակը:
- Տորթը ջնարակապատում ենք և ցանկության դեպքում զարդարում նուշի փաթիլներով: