Համեղ, նուրբ, թեթև տորթ «Ոսկե բանալի»: Պատրաստվում է շատ հեշտ, կարող եք թխել Ամանորի տոնական սեղանի համար:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
խմորի համար.
7 ձու
2 բաժակ շաքարավազ
1թ.գ. քացախով մարած սոդա
2ճ.գ. մեղր
2ճ.գ. տաք ջուր
2.5 բաժակ ալյուր
2-3ճ.գ. կակաո
1 բաժակ մանրացրած ընկույզ
կրեմի համար.
200գ կարագ
1 տուփ եփած խտացրած կաթ
վանիլին
զարդարելու համար.
1 բաժակ մանրացրած ընկույզ
Պատրաստման եղանակ.
Հարել ձուն և շաքարավազը՝ մինչ սպիտակ փրփուր կստացվի:
Ավելացնել 2ճ.գ. ջրի հետ խառնած մեղրը, սոդան և լավ հարել:
Մաղելով լցնել ալյուրն ու կակաոն, խառնել, ավելացնել ընկույզը և ևս մի անգամ խառնել:
Խմորը բաժանել 3 մասի: Խմորը ստացվում է թույլ՝ թթվասերի նման, այն պետք է գդալով հարթեցնել յուղաթղթով ծածկված տապակի մեջ: 3 կորժերը թխել 190 ջերմաստիճանի ներքո՝ նախօրոք տաքացրած ջեռոցում:
Կրեմի համար հարել կարագն ու վանիլին, և մի-մի գդալ ավելացնել խտացրած կաթը՝ ընթացքում անդադար հարելով:
Կրեմը քսել կորժերին, զարդարել ընկույզով կամ ջնարակով:
Բարի ախորժակ: