Այժմ մենք ձեզ կպատմենք փքուն բիսկվիտ պատրաստելու գաղտնիքը, որն ինձ սովորեցրել է իմ տատիկը: Այս հիանալի բիսկվիտի բաղադրատոմսը շատ հարմար է տորթ պատրաստելու, ինչպես նաև ուղղակի, առանց կրեմի մատուցելու համար:
Այլևս դուք չեք մտածի, որ կարող է հաջող չստացվել տորթի բիսկվիտը:
Բարձրությունն ու փափկությունը երաշխավորված է՝ ճիշտ պատրաստելու դեպքում:
Բաղադրիչներ
- Ալյուր — 150 գր.
- Հավկիթ— 4 հատ
- Շաքարավազ — 150 գր.
- Փխրեցուցիչ — 1 թ/գ
Փքուն բիսկվիտի պատրաստման գաղտնիքը
Պատրաստում ենք քայլ առ քայլ
1. Հավկիթները կոտրեք խորը ամանի մեջ, ավելացրեք շաքարավազը և դրեք գոլորշու վրա: Անընդհատ խառնեք, մինչև շաքարավազը կհալչի:
2. Հարիչով լավ հարեք: Այստեղ մենք կբացահայտենք ձեզ համար մի փոքրիկ գաղտնիք: Այնքան պետք է հարեք, որ մատով վրայով անցնելիս հետքը մնա:
3. Ալյուրը պետք է մաղել: Ավելացնում ենք այն հարած ձվի վրա և զգուշությամբ խառնում՝ վերևից ներքև: Ավելացրեք փխրեցուցիչը և խմորը լցրեք ամանի մեջ, որտեղ պետք է եփեք:
4. Ամանը պետք է յուղով պատել: Ջեռոցի ջերմաստիճանը պետք է լինի 200 աստիճան:
5. Ստուգելու համար՝ եփել է արդյոք, թե ոչ, հակավոր է ձեռքով թեթև սեղմել, եթե սեղմված տեղը հետ գա, ուրեմն եփել է:
6. Պատրաստման այս եղանակով բիսկվիտը ստացվում է փքուն և համեղ:
Բարի ախորժակ:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո-ն