Bestinfo.Am-ը ներկայացնում է`
Տղամարդու մեքենան հայտնվում է անսարքության մեջ: Կանգնեցնում է մեկ ուրիշ մեքենա, իսկ մեքենայում՝ աղջնակ.
-Մինչև քաղաք կտանե՞ք:
-Իսկ դուք նավթագործ ե՞ք:
-Ոչ:
-Ուրեմն, չեմ տանի:
Եվ շարունակում է ճանապարհը:
Տղամարդը շարունակում է մեքենա կանգնեցնել: Կանգնեցնում է – նորից՝ աղջիկ.
-Մինչև քաղաք կտանե՞ք:
-Իսկ դուք նավթագործ ե՞ք:
-Ոչ:
-Ուրեմն, չեմ տանի:
Եվ շարունակում է ճանապարհը:
Մութն ընկնում է: Ցուրտն ավելի է խստանում: Նորից մի մեքենա է կանգնում – նորից՝ աղջիկ.
-Մինչև քաղաք կտանե՞ք:
-Իսկ դուք նավթագործ ե՞ք:
-Այո:
-Նստեք:
Գնում են և գնում:
-Միգուցե , ձեզ համար վառարա՞ն միացնեմ:
-Այո, միացրեք,-համաձայնում է տղամարդը:
-Միգուցե 5գր. կոնյա՞կ
-Վատ չէր լինի,-խմեց, սկսեց լավ զգալ և շարունակեցին ճանապարհը:
-Միգուցե Ձեզ համբուրե՞մ:
-Այո,-տղամարդն ամբողջովին լիցքաթափվում է:
-Իսկ դուք վաղու՞ց եք նավթագործությամբ զբաղվում,-հարցնում է աղջիկը:
-Արդեն-կես ժամ, բայց ինձ շատ է դուր գալիս…
Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am-ը