-
ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԸ`
Խմորի համար՝
- կարտոֆիլ — 1 մեծ կամ 2 միջին (200 գր)
- ալյուր — 1 բաժակ
- ձու — 1 հատ
- կարագ — 50 գր
- աղ — ըստ ճաշակի
- Լցոնի համար՝
- մսի խճողակ — 400 գր
- սոխ — 1 գլուխ
- կաղամբ (ծաղկակաղամբ) — 150-200 գր
- ձու — 2 հատ
- թթվասեր — 3 ճ/գ
- լոլիկ — 2 հատ
- պանիր — պիրոգի վերնամասին ցանելու համար
- աղ — ըստ ճաշակի
- բուսայուղ — լցոնի բաղադրիչները տապակելու համար
ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ`
- Մաքրում ենք կարտոֆիլն ու եփում: Մինչ կարտոֆիլը եփվում է, պատրաստում ենք լցոնը: Մանրացնում ենք ծաղկակաղամբը:
- 5 րոպե տապակում ենք, ավելացնում մի քիչ ջուր ու կափարիչով ծածկելով՝ պահում ևս 5 րոպե: Լցնում ենք ափսեի մեջ:
- Մանրացնում ենք սոխը:
- Տապակում ենք խճողակի հետ:
- Միավորում ենք միսը, սոխն ու կաղամբը: Խառնում ենք:
- Կարտոֆիլն այդ ընթացքում կհասցնի եփվել: Քամում ենք, ճզմում: Կարտոֆիլին ավելացնում ենք կարագն ու ձուն և խառնում:
- Աստիճանաբար կարտոֆիլի խյուսին ենք ավելացնում ալյուրն ու խմոր ձևավորում:
- Հետզհետե ստացվելու է այսպիսի փափուկ, առաձգական, գոլ կարտոֆիլե գունդ:
- Եթե խմորը ջրիկ է, էլի ենք ալյուր ավելացնում: Խմորը բացում ենք թխելու ձևամանի չափով և զգուշորեն տեղափոխում կարագապատ ձևամանի մեջ:
- Եթե լցոնը չենք հասցրել նախապես պատրաստել, կարող ենք խմորը հենց ձևամանի մեջ դնել սառնարան: Լցոնը լցնում ենք խմորի վրա, հարթեցնում՝ մի քիչ սեղմելով:
- Քանի որ լցոնը բավականին ցրված է ստացվում, կապակցիչ ենք ստեղծում: Դրա համար երկու ձուն խառնում ենք թթվասերի հետ:
- Այդ խառնուրդը լցնում ենք լցոնի վրա: Վրայից դնում ենք մանր կտրտած լոլիկը:
- Լցնում ենք քերած պանիրը:
- Պիրոգը դնում ենք 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և թխում 40 րոպե: Հանում ենք:
- Մասերի ենք բաժանում ու մատուցում: