Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- շաքարավազ — 130 գր
- կակաո — 20 գր
- ալյուր — 85 գր
- ձու — 3 հատ
- փխրեցուցիչ — 1/2 թ/գդ
- Կրեմի համար՝
- կարագ — 160 գր
- կոկոսի քերուկ — 120 գր
- շաքարավազ — 100 գր
- կաթ — 210 գր
- Ջնարակի համար՝
- կարագ — 50 գր
- շոկոլադ սև — 165 գր
- կաթ — 100 մլ
- Ինչպես նաև՝
- շոկոլադ սպիտակ — ըստ ճաշակի
- շոկոլադ սև — ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
- Ամանի մեջ լցնում ենք 130 գր շաքարավազն ու ձվերը և լավ հարում ենք։
- Այնուհետև ավելացնում ենք մաղած ալյուրը, փխրեցուցիչն ու կակաոն և զգուշությամբ խառնում ենք։
- Բիսկվիթը թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 45 րոպե։ Հովացնում ենք և 2 մասի բաժանում։
- Պատրաստում ենք կրեմը։ Հալեցնում ենք կարագը, ավելացնում կոկոսի քերուկը, 100 գր շաքարավազը և 210 մլ կաթը։ Խառնում ենք, հասցնում եռման և թողնում մարմանդ կրակին այնքան, մինչև կրեմը թանձրանա։
- Պատրաստում ենք ջնարակը։ 50 գր կարագը, շոկոլադն ու 100 մլ կաթը մարմանդ կրակին եռացնում ենք։
- Առաջին շերտի վրա լցնում ենք կոկոսային կրեմը։
- Դնում ենք երկրորդ շերտն ու տորթն ամբողջությամբ ջնարակապատում։
- Տորթի վրա սև և սպիտակ շոկոլադով նախշեր ենք անում։
- Ահա այսպես։
- Վայելում ենք։