Բաղադրիչներ
- Բլիթների համար՝
- մեղր — 150 գր
- շաքարավազ — 200 գր
- կարագ — 100 գր
- սոդա — 1 թ/գ
- ձու — 2 հատ
- կակաոյի փոշի — 40 գր
- կաթ — 10 մլ
- ալյուր — 600 գր
- Կրեմի համար՝
- սերուցք (33% յուղ.) — 500 մլ
- շոկոլադ դառը — 200 գր
- նուտելլա — 150 գր
- Գանաշի համար՝
- շոկոլադ դառը — 100 գր
- սերուցք (33% յուղ.)
Պատրաստման եղանակ
- Նախապատրաստում ենք կրեմը: Մանր կտրատում ենք շոկոլադը:
- Սերուցքը հասցնում ենք եռման վիճակի և ավելացնում շոկոլադը:
- Թողնում ենք ` մի երկու րոպե մնա, այնուհետև խառնում ենք:
- Դնում ենք սառնարանում մնա 3-4 ժամ, իսկ ավելի լավ է` ամբողջ գիշերը:
- Պատրաստում ենք խմորը: Փլավքամիչի մեջ խառնում ենք շաքարը, մեղրն ու կարագը: Դնում ենք կրակին ու տաքացնում ենք խառնելով` մինչև կարագն ու շաքարը հալվեն: Վերցնում ենք կրակի վրայից ու ավելացնում սոդան:
- Խառնում ենք ու սպասում` մինչև ռեակցիան գրեթե լիովին ավարտվի:
- Զուգահեռաբար կակաոն եփում ենք եռացող կաթի հետ:
- Միացնում ենք մեղրային ու շոկոլադային զանգվածները, ավելացնում ձվերն ու հարում` մինչև համասեռ զանգված դառնա: shokoladov-ev-meghrov-tort-9
- Ավելացնում ենք ալյուրն ու խառնում խմորը: Այն բավականին կպչուն է լինելու:
- Խմորին ալյուր ենք անում, գլանաձև բացում: Բաժանում ենք 20 մասի:
- Ամեն մի մասը բացում ենք յուղաթղթի վրա ու կտրտում: Ծակծկում ենք պատառաքաղով: 6-7 րոպե թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
- Սառնարանից հանում ենք շոկոլադով սերուցքը և հարում` մինչև փրփրուն վիճակի դառնա: Ավելացնում ենք նուտելլան և խառնում` մինչև համասեռ զանգված դառնա: Շերտավորում ենք բլիթի կրեմով ու դրանով էլ պատում ենք կողքերը:
- Պատրաստում ենք գանաշը: Մանր կտրտում ենք շոկոլադը; Սերուցքը հասցնում ենք եռման վիճակի ու լցնում շոկոլադի մեջ: Թողնում ենք մնա մի երկու րոպե, հետո խառնում ենք: Գանաշը լցնում ենք տորթի վերնամասին: Թողնում ենք, որ տորթը սառնարանում մնա 3-4 ժամ, իսկ էլ ավելի լավ կլինի` ողջ գիշերը:
- Մատուցում ենք:
Ի տարբերություն դասական մեղրով տորթի՝ մեղրի համն այնքան էլ շեշտված չէ, այլ լրացված է շոկոլադի համով: Ստացվում է համեղ ու համաչափ համով սքանչելի տորթ:
Աղբյուր` Cooks.am